Рубрика: ՆԱԽԱԳԾԵՐ, ԱԶԳԱՅԻՆ ԾԵՍԵՐ

ՔԱՂՑՐ ՇԱՐՈՑ

Օրը՝ նոյեմբերի 18

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի առաջին դասարանցիներ

Նպատակը՝ Սուջուխի ծեսը կրթահամալիրի ուսումնական գործընթացում ներառելու, սովորողներին ազգային ավանդույթներին ծանոթացնելու փորձ:

Խնդիրներ՝

Բանավոր խոսքի զարգացում, տեխնոլոգիական հմտությունների, կարողությունների զարգացում, բանավոր հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության զարգացում

Անհրաժեշտ պարագաներ

  • ընկույզ
  • թարմ և չոր մրգեր
  • ալյուր
  • շաքար
  • ջուր
  • համեմունքներ
  • թել
  • ասեղ

Ընթացքը

Սովորողները նախապես կծանոթանան աշխատանքային երգերին, կսովորեն դրանցից մի քանիսը։ Երգերի մեջ որպես երաժշտական գործիք կկիրառվի ընկույզը(շրխկաններով երգեր)։ Շաբաթվա ընթացքում ընկույզից կստանանք հերոսներ, դեմքեր, կխաղանք ներկայացումներ ուրախ ու տխուր մարդկանց մասին։ Մասնակիցները կհաշվեն ընկույզները, կչափեն թելերը, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, համեմունքները, կպատրաստենք շփոթը։ Շարված ընկույզները կթաթախվեն։ Տեղեկատվական նյութեր կկարդան ընկույզի մասին: Ընկուզախաղեր կկազմակերպեն։ Պատմություններ կհորինեն «Չարաճճի ընկույզը» վերնագրով:

Ամփոփում

Оставьте комментарий