Рубрика: Աշխատանք ֆիզիկական միջավայրում

Արևմուտքի ճամբարականների առօրյան ֆիզիկական միջավայրում — 05.10

Արևմտյան դպրոցի հերթական աշխույժ ու եռանդուն օրերից էր, սովորողներն այստեղ էին փոքր խմբով։ Օրը սկսեցինք ավանդույթ դարձած ընդհանուր պարապմունքով ընկեր Սեդայի հետ։

Ընդհանուր պարապմունքից հետո դասավանդողների մի մասը զբաղվեցին դպրոցի բարեկարգման աշխատանքներով։

Իսկ սովորողները ընկեր Շուշանի օգնությամբ կատարեցինք ծաղկատունկ։ Ընկեր Շուշանը մանրամասն պատմեց, ներկայացրեց ծաղիկների խնամքի գաղտնիքները։

Ապա ընկեր Սեդայի հետ կրկնեցինք մեր անցած երգերը :

Իսկ Մայր դպրոցում ընկեր Հասմիկի հետ փոքրիկ սեբաստացիները սեղանի թենիսով զբաղվեցին:

Սովորողները անչափ կարևոր ու հետաքրքիր հանդիպում ունեցան պատմաբան Աշոտ Տիգրանյանի հետ։