Рубрика: ՆԱԽԱԳԾԵՐ

«ՏՈՆԱԿԱՆ ՌԱԴԻՈ» ՆԱԽԱԳԻԾ

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանցիներ

Նախագծի նպատակը՝ նոր գիտելիքների հաղորդում և  փոխանցում, վերարտադրում

Խնդիրները՝ նոր գիտելիքների համալրում, բանավոր խոսքի զարգացում,լսածը փոխանցելու կարողության զարգացում

Ընթացքը՝

Նախօրոք ընտրում ենք ամանորի հետ կապված հետաքրքիր թեմաներ, պատմություններ,  տեղեկություններ տվյալ թեմայի շուրջ, ուսումնասիրում ենք, քննարկում և վերջում պատրաստում ենք ռադիոթողարկում տվյալ թեմայի վերաբերյալ։

Արդյունքները կամփոփվեն բլոգում։