Рубрика: ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ -15.11-19.11

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ-15.11

13.30-13.45-Երեխաների ընդունում
13.45-14.00-Մարզանք բակում
14.00-14.30-Ճաշ
14.30-16.00-Քաղցր շարոց նախագիծ
16.00-16.30-իրերի հավաքում, դասարանի խնամք
16.30-17.00-Քայլք դեպի մայր դպրոց

ԵՐԵՔՇԱԲԹԻ — 16.11

13.30-1345-Երեխաների ընդունում
13.45-14.00-Մարզանք բակում
14.00-14.30-Ճաշ
14.30-16.00-Հորինուկներ նախագծի նախապատրաստություն
16.00-16.30- -Իրերի հավաքում
16.30-17.00-Քայլք դեպի մայր դպրոց

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ17.11

13.30-13.45-Երեխաների ընդունում
13.45-14.00-Մարզանք բակում
14.00-14.30-Ճաշ
14.30-16.00-Պարտիզպուրակային աշխատանք
16.00-16.30-իրերի հավաքում, դասարանի խնամք
16.30-17.00-Քայլք դեպի մայր դպրոց

ՀԻՆԳՇԱԲԹԻ18.11

13.30-13.45-Երեխաների ընդունում
13.45-14.00-Մարզանք բակում
14.00-14.30-Ճաշ
14.30-16.00-Հորինուկներ նախագծի իրականացում
16.00-16.30-իրերի հավաքում, դասարանի խնամք
16.30-17.00-Քայլք դեպի մայր դպրոց

ՈՒՐԲԱԹ19.11

13.30-13.45-Երեխաների ընդունում
13.45-14.00-Մարզանք բակում
14.00-14.30-Ճաշ
14.30-16.00 —Լավաշթխիկ
16.00-16.30-իրերի հավաքում, դասարանի խնամք
16.30-17.00-Քայլք դեպի մայր դպրոց

Рубрика: ՀՈԴՎԱԾՆԵՐ

Մուտք կրթահամալիր

Ողջույն: Ես Վարոսյան Աննան եմ: Կրթահամալիրում եմ մարտ ամսից, սակայն նրա մասին լսել եմ դեռ վաղուց: Լսել եմ թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքներ: Եկել էր ժամանակը, երբ ինքս պետք է հասկանայի, թե ինչպիսինն է իրականում այն: Կրթահամալիրում ինձ համար ամեն ինչ անսովոր էր՝ այլ կրթություն, այլ մանկավարժական մեթոդներ, այլ չափորոշիչներ: Սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ դարձավ ծանոթ, սիրելի, հարազատ: Հիմա աշխատում եմ ամենսիրելի Արևմտյան դպրոցում։

Հենց սկզբից անցել եմ քառօրյա վերապատրաստում: Դրան հաջորդել է մասնակցությունս «Մուտք կրթահամալիր » ճամբարին: Երեք ամիս եղել եմ կամավոր աշխատող Արևմտյան դպրոցում: Անչափ կարևվորում եմ կամավոր աշխատանքիս դերն այսօր իմ գործում: Որպես ջոկատավարի օգնական եղել եմ ամառային լողափնյա ճամբարում: Դե իսկ սեպտեմբեր ամսից՝ աշխատում եմ երկարացված օրվա կազմակերպիչ:

Այս ողջ ճանապարհին զարմանքի ու հիացմունքի շատ առիթներ եմ ունեցել: Հիացել եմ սեբաստացի փոքրիկ ճամփորդներով: Զգացել եմ, թե ինչպես են ճամփորդելով սովորում ճանաչել ու սիրել սեփական հայրենիքը:Ցանկացած սեբաստացի գիտի խնամել ու մաքրել շրջակա միջավայրը, տնկել ու աճեցնել, զարգացնել ու բազմացնել…

Կրթօջախը մոտ է կանգնած իր ակունքներին, այստեղ սիրում ու սովորում են ազգային երգն ու պարը, տոնում բոլոր ավանդական ծեսերը: ՈՒ այդ ամենին մասնակից են և՛ սովորողը, և՛ սովորեցնողը:

Մեզ մոտ երեխաները մեծանում են ազատ ու անբարդույթ: Նրանց չեն կոտրում ցածր գնահատականով կամ «ծույլիկ» պիտակավորումով:Ամեն ինչ սովորում են պրակտրկորեն՝ փորձելով, կիրառելով, տեսնելով:

Ոչ մի տեղ չես գտնի նման հյուրընկալ միջավայր՝ անպահակ, անցանկապատ, ուր բոլորը անխտիր ժպտում են միմյանց…

Շատ գնահատելի է այն փաստը, որ կրթահամալիրը ձեռք է մեկնում ու հնարավորություններ է տալիս անփորձ ու սկսնակ մանկավարժներին: Ինձ տվել է ավելին, քան կարող էի երազել՝ ինքնավստահություն, սիրելի գործով զբաղվելու բերկրանք: Այստեղ ուսուցիչն ու աշակերտը լավ ընկերներ են ու դա հնարավոություն է տալիս, որ սովորողը անմիջականորեն գա ու գրկի քեզ, ասի քնքուշ ու ջերմ խոսքեր:

Սիրում եմ կրթահամալիրս, ընկերներիս , սովորողներիս…

ԵՍ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԵՄ…