Рубрика: Հունիսյան ճամբար, ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաղթահարում ենք Թեղենյաց վանքի բարձունքը

Հունիսյան ճամբարի շրջանակներում 4-5 դասարանի ճամբարականները ուսումնահայենագիտական ճամփորդության գնացին Կոտայքի մարզ, Բուժական գյուղի հյուսիսարևելյան կողմում` Թեղենիս լեռան լանջին գտնվող Թեղենյաց վանական համալիր: Վանական համալիրը գտնվում է լեռան բարձունքին , որը դժվարությամբ , բայց մեծ սիրով հաղթահարեցին փոքրիկ սեբաստացիները.

Սրբատեղիում երգեցին իրենց արդեն ծանոթ հոգևոր երգերը.

Բնության գրկում տոնեցին Հակաբացիլ Կոմիտասը ազգային երգ ու պարով.
Рубрика: ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Մայիսյան հավաք

Հաղթահարում ենք Նեղուցի վանքի բարձունքը

Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանցիների մի խումբ իրենց ուսուցիչների հետ միասին ճամփա ընկան դեպի Կոտայքի մարզի Արզական գյուղ, որպեսզի հաղթահարեն Նեղուցի վանքի բարձունքը:Նեղուցի վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում: Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որին հարում է մեծ գավիթ: Եկեղեցուց և գավիթից ճիշտ հարավ մնացել են երկու իրար կից ուղղանկյուն հիմքի փորվածքներ։ Տեղում մնացել են դուռ և չորս սյուներ, այնպիսի տպավորություն է, որ փոքր եկեղեցու և գավիթի մաս են կազմել։ Ավելի հեռու բլրի վրա գերեզմանոց է և փոքր մատուռ փոքր դամբարանով: Սուրբ Աստվածածին եկեղեցու երեք պատերը կանգուն են մնացել, մինչդեռ հարավային պատը փլուզված մնացել է։ Կանգուն են մնացել գմբեթը  պահող կոնստրուկցիայի մի հատված, ինչպես նաև արևմտյան պատին եկեղեցու գավիթ տանող միասնական պորտալը։ Պատերին հանդիպում են փորագրություններ, որոնք վկայում են 13-րդ դարի մասին։Մինչ եկեղեցի հասնելը անցնում ես դրախտային կանաչով պատված սարերով: Ողջ ճանապարհին կանաչի միջից մեզ էին ժպտում բազմագույն ու չքնաղ ծաղիկներ , որոնք էլ ձուլվելով զմրուխտյա կանաչին մի աննման գորգ էին ստեղծում: Այսպիսի ճամփորդությունների շնորհիվ ճանաչում ենք մեր շրջակա միջավայրը, մեր գործունեությամբ նպաստում շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը: Ողջ ճանապարհն անցանք հիանալով մեր սարերի հմայքով ու հզորությամբ, շնչելով մաքուր, սառն ու թարմ օդը, հասկանալով, որ հայրենիքից քաղցր ու սիրելի չկա ոչինչ:

Рубрика: ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծաղկեվանքի բարձունքն հաղթահարված է

Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանցիների մի խումբ իրենց ուսուցիչների հետ միասին ճամփա ընկան դեպի Արագածոտնի մարզ, որպեսզի հաղթահարեն Արա լեռան վրա գտնվող Ծաղկեվանքի բարձունքը: Ծաղկեվանքը ժայռափոր մի մատուռ է, սրբատեղի, որի հետ կապված լեգենդներ կան հյուսված: Սովորողներն արդեն լսել էին իրենց ուսուցիչներից այդ ավանդապատումները ու նոր ճամփա ընկել: Թեպետ եղանակն անձրևոտ էր ու ճանապարհը դժվար, բայց սովորողները միևնույնէ հաղթահարեցին այն առանց տրտնջալու, երգով ու ժպիտով, իրար օգնելով ու աջակցելով: Բարձունքում գտնվող այդ մամառոտ , ժայռափոր մատուռում  կա մի աղբյուր, որն ասվում է, թե առողջարար հատկություններ ունի: Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում։ Ըստ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է բռնի տիրանալ նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, որը գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։ Մատուռի կտուրից կաթող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց:Այսպիսի ճամփորդությունների շնորհիվ ճանաչում ենք մեր շրջակա միջավայրը, մեր գործունեությամբ նպաստում շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը: Ողջ ճանապարհն անցանք հիանալով մեր սարերի հմայքով ու հզորությամբ, շնչելով մաքուր, սառն ու թարմ օդը, հասկանալով, որ հայրենիքից քաղց ու սիրելի միայն ՀԱՅՐԵՆԻՔՆ Է…

Рубрика: ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Թումանյանական օրեր

Այցելություն գրականության և արվեստի թանգարան

Թումանյանական օրերի շրջանակներում 2-րդ դասարանի սովորողները այցելեցին գրականության և արվեստի թանգարան, որտեղ հանդիպում ունեցան ժամանակակից գրողներից մեկի հետ, ով սովորողների համար ընթերցեց Թումանյանի ստեղծագործություններից.

Հետո սովորողներն իրենց ձեռքով պատրաստեցին Թումանյանի հեքիարների տարբեր կերպարներ ու խաղացին ստվերային թատրոն.

Ստվերային թատրոն խաղալուց հետո սովորողները դիտեցին Հովհաննես Թումանյանի  « Ծիտը  »,   «Չարի վերջը »,  «Անհաղթ աքլորը »,   « Շունն ու կատուն » հեքիաթների շուրջ ստեղծված ստվերային թատրոն.

Рубрика: ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Մարզական, Ստուգատեսներ

Ձմեռայիրն խաղերը Ջրվեժի անտառապարկում

Ձմեռային մարզական խաղերն ամփոփվեցին այցելությամբ Ջրվեժի անտառապարկ : Հեքիաթային ու անմոռաց օր ունեցան փոքրիկ սեբաստացիները:Մինչ անտառապարկ գնալը այցելեցինք Ջրվեժի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի.

Ձմեռային խաղերն սկսեցին հենց Ջրվեժի արգելոցում, որը վերածվեց իսկական ձմեռային խրախճանքի: Սովորողները սահեցին, ձնագնդի խաղացին, ձնեմարդ պատրաստեցին և պարզապես թավալվեցին ձյան մեջ:

Рубрика: ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատմության թանգարանում

Որպես Ազգագրական փառատոնի եզրափակում Արևմտյան դպրոցի 2.2 դասարանի սովորողները եղան Հայաստանի պատմության թանգարանում: Այնտեղ նրանք տեսան իրենց անծանոթ, բայց շատ հետաքրքիր հին հայկական, ազգային կենցաղային տարբեր իրեր: Ծանոթացան հայկական ժողովրդակն հնագույն արհեստներին, տեսան այդ արհեստների հնագույն ու եզակի նմուշներ:Իմացան խեցեգործության ու զարդագործության մեջ օգտագործված տարբեր նախշերի իմաստն ու նշանակությունը:

Զբոսավարը մանրամասն ներկայացրեց խեցեգործության մեծ դերն ու նշանակաությունը հայ ժողովրդի կենցաղում, որին էլ հաջորդեց վարպետության դասի իրականացում՝ «Կավե ձեռքեր» խորագրով: Անպատմելի ոգևորությամբ էին կավով աշխատում սովորողները, ամեն մեկը փորձում էր իր աշխատանքում օգտագործել իր տեսած ու սովորած հնագույն նախշերը, որոնց նշանակությունն իրենք արդեն գիտեին.

Рубрика: ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆԱԽԱԳԾԵՐ

Ուսումնական ճամփորդություն դեպի Հայաստանի պատմության թանգարան

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 2-2 դասարանի սովորողներ
Վայրը՝ Ազգագրական փառատոն 2023-ի շրջանակում այցելություն Հայաստանի պատմության թանգարան

Օրը՝ փետրվարի 3
Մեկնում՝ Բախշյանի այգուց 10։30
Վերադարձ՝ 13։30

Պատասխանատու՝ Լուսինե Պետրոսյան
Օգնական՝ Աննա Վարոսյան

Նպատակ և խնդիրներ

  • Ազգագրական փառատոնի շրջանակում ճամփորդության կազմակերպում, փառատոնի ամփոփում
  • ժողովրդական, ազգային իրերի, տարրերի, բաղադրիչների ուսումնասիրում, դիտարկում
  • Խեցեգործական իրերի ուսումնասիրություն
  • Վարպետության դասի իրականացում՝ «Կավե ձեռքեր» խորագրով:

Գործողությունների նկարագրություն՝ 

  • 11։00՝ ժամանում  Հայաստանի պատմության թանգարան
  • 11։00-11։40 ՝ շրջայց, հարց ու պատասխան, քննարկում գիդ-ուղեկցորդի օգնությամբ
  • 11։50-12։50՝ վարպետության դասի իրականացում
  • 13։30 վերադարձ
  • 1 սովորողի գումարը՝1500 դրամ ներառում է ուսումնական պարապմունք՝ 1000 դրամ, 500 դրամ տրանսպորտ:
Рубрика: Ձմեռային ճամբար, ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Մարզական, Ստուգատեսներ

Ձմեռային մարզական խաղեր. ամփոփում

Ձմեռային մարզական խաղերն ամենահետաքրքիրն ու տպավորիչն են միշտ լինում, սակայն այս տավա ձյան սակավության պատճառով կրճատվեց այս ստուգատեսի շրջանակներում նախատեսված ճամփորդությունների քանակը: 16-րդ ջոկատի ճամբարականների հետ այցելություն ունեցանք Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի և հոկեյի մարզադպրոց: Անպատմելի էր ճամբարականների ուրախությունն ու հրճվանքը:Ոմանք լավ էին սահում ու վայելում սառցե հաճույքը, ոմանք էլ՝ նոր էին սովորում կանգնել չմուշկների վրա: Բայց ցանկացած պարագայում բոլորն էլ գոհ էին ու երջանիկ.

Рубрика: ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Մարզական, ՆԱԽԱԳԾԵՐ

Ձմեռային մարզական խաղեր. ճամփորդական նախագիծ

Վայր՝ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց
Օր՝ Հունվարի 27
Ժամ՝ 09։30-11։00
Նպատակը՝ Սովորողների մոտ գեղասահքի հմտությունների ձեռքբերում, զարգացում, մարզական ձմեռային խաղեր
Երթուղի՝  Բախշյան այգուց- Բաբաջանյան պողոտայից Իսակովի պողոտա գեղասահքի դպրոց-Բաբաջանյան պողոտա-Բախշյան այգի
Պատասխանատուներ՝ Աննա Վարոսյան , Սոնա Փափազյան
Գումար՝ 1500 դր մեկ անձը
Երթուղու գումար՝5000 դր
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 16-րդ ջոկատ
Հագուստ՝ ուսապարկ, ձեռնոց, գլխարկ, փոխնորդ հագուստ՝ տաբատ, գուլպաներ, սրբիչ
Անհրաժեշտ սնունդ՝ օրապահիկ բրդուճներ, ջուր, տաք ըմպելիք
Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից, անհատական բուժարկղիկ
Վարորդ՝ Գագիկ Հակոբյան (Մերսեդես սպրինտեր 79GH799 ) , հեռ.՝ 094753602

Մասնակիցներ՝

1․Գրիգոր Միրզոյան 5.2

2.Արև Յուզբաշյան 4.2

3.Միա Ալավերդյան 4.1

4. Վաչե Հովհաննիսյան 4.1

5.Վանէ Տումանեան 4.1

6.Հասմիկ Մկրտչյան 4.1

7.Ստեֆանի Կարապետյան 4.1

8. Նռանե Անտոնյան 4.1

9. Արփի Ալվանդյան 4.2

10. Հարութ Մկրտչյան 4.1

11. Րաֆֆի Հարությունյան 5.2

12. Գոռ Մանուկյան 5.2

13. Էմիլիա Պապյան 4.2

14. Միքայել Մկրտչյան 4.2

15. Մարիա Հովհաննիսյան 5.1

16. Դավիթ Մովսիսյան 5.3

17. Դանիել Մաղաքյան 5.2

18. Վիկտորիա Հարությունյան 4.1

19. Շուշան Հակոբյան 4.1

20. Արման  Խաչատրյան 4.2

21. Արեգ Խաչատրյան 4.2

22. Դավիթ Գյուլնազարյան 4.2

23. Նատալի Սահրադյան 4.1

24.Սոֆիա Պարսամյան 4.1