Рубрика: Ամառային ճամբար

Մեդիաուրբաթն ու ճամբարականները

Ճամբարային շաբաթվա եզրափակիչ օրն էր, որը սկսվեց շրջապատի խնամքով ու մաքրությամբ ։ Երեխաները մաքրեցին դպրոցի բակի ավելորդ խոտերն ու աղբը։

Հետո միասին լողացին լողավազանում , նախաճաշեցին ,
խաղեր խաղացին,մուլտֆիլմ դիտեցին։

Ընկեր Աչերի ու ընկեր Սեդայի հետ երգի պարապմունք ունեցան ,որի ընթացքում երեք ազգային երգ սովորեցին։

Ճաշից հետո միասին շտապեցինք մայր դպրոց , որպեսզի մասնակցեինք ամենաուրախ ու ազգային մեդիաուրբաթին ։

Ահա այսպիսին էր ճամբարային շաբաթվա վերջին օրը՝ հիշարժան ու բազմաբովանդակ։ Օրվա անցուդարձի մասին կպատմի ֆիլմը.