Рубрика: Աշխատանք ֆիզիկական միջավայրում

Աշնանային ճամբարն Արևմտյան դպրոցում — 04.11

Արևմտյան դպրոցում ընթացքի մեջ է «Ուսումնական աշուն» նախագիծը: Այսօր բուռն աշխատանքային և ուսումնական օր էր դպրոցում, որը սկսվեց սեբաստացիական ընդհանուր պարապմունքով:

Այդ ընթացքում երկարացված օրվա կազմակերպիչները խոհանոցի պոկված սալիկների փոխարեն ցեմենտապատեցին, որը չորանալուց հետո գունեղ լուծում է ստանալու տեխնոլոգ Անուշի շնորհիվ:

Շուշան Ալեքսանյանն ու Մադլեն Թերզյանը լվացին բնագիտական լաբորատորիայի հատակը, իսկ Քրիստինե Հարությունյանն ու Սեդա Թևանյանը մաքրեցին վերնատան ապակիները:

Շուշան Ալեքսանյանի նախագծով փոքրիկ սեբաստացիները մասնակից եղան պարտիզպուրակային հետաքրքիր աշխատանքի, նաև մաքրեցին տերևներից և աղբից դպրոցի ողջ շրջակայքը:

Ճամբարականները նախաճաշից հետո Հյուսիսային դպրոցում հանդիպեցին ոսկերչի հետ, որի ընթացքում ծանոթացան ոսկերչությանը ,ծանոթացան գործիքներին ու մասնագիտական հմտություններին:

Աղջիկների հետ միասին նաև ներկեցինք դպրոցի փայտյա նստարանները:

Ահա այսպիսի բուռն ու բեղուն օր ունեցանք Արևմտյան դպրոցում: