Рубрика: Շրջակա միջավայրի խնամք, Պարտիզպուրակային

Ամենօրյա մաքրություն և խնամք

Պարտիզպուրակային տեխնոլոգիայի խմբի սովորողների ջանքերով միշտ մաքուր ու կոկիկ է Արևմտյան դպրոցի բակն ու հարակից տարածքը:

Ինչպես նաև խնամված, ջրված ու մշակված են ներսի ու դրսի բույսերն ու ծաղիկները:

Рубрика: Շրջակա միջավայրի խնամք, Պարտիզպուրակային

Մաքուր և ապահով անցուղիներ ձնից հետո

Առատ ձնից հետո պարտիզպուրակային տեխնոլոգիայի խմբի սովորողները ուսուցիչների հետ մաքրում են դպրոցի անցուղիները , որպեսզի ավելի անվնաս ու ապաահով տեղաշարժ ունենան.

Рубрика: Շրջակա միջավայրի խնամք, Պարտիզպուրակային

Պարտիզպուրակային աշխատանքներ

Չորրորդ և հինգերորդ դասարանի ընտրությամբ պարտիզպուրակայինի խմբի սովորողների հետ մաքրեցինք դպրոցի ներքին և արտաքին բակը: Ներքին բակն ազատեցինք անցանկալի մոլախոտերից, շրջանաձև տրամագծով փխրեցրինք ծառերի հարակից տարածքները.

Рубрика: ՆԱԽԱԳԾԵՐ, Շրջակա միջավայրի խնամք

Շրջակա միջավայրի խնամք

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ, լողափնյա ճամբարի մասնակիցներ

Ժամկետը՝ շուրջտարյա

Նպատակը` Սովորողների մոտ զարգացնել հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ։

Խնամել դպրոցի կանաչ տարածքները։

Ընթացքը՝ Ուսումնասիրում ենք դպրոցի, բակի ծաղիկները, բույսերը։ Ժամանակակից առցանց ծրագրերի միջոցով բացահայտում ենք բույսերի, ծաղիկների առանձնահատկությունները։

Ճամբարականները բաժանվում են խմբերի։ Մի խումբը ջրում , խնամում է դպրոցի ծաղիկները ։

Рубрика: ՆԱԽԱԳԾԵՐ, Շրջակա միջավայրի խնամք, Պարտիզպուրակային

Ստեղծում ենք ծաղկոց

Նախագծի ժամանակահատվածը — հունիսի 1-13

Նախագծի մասնակիցներ —1-ին և 2- րդ դասարանի սովորողներ

Նպատակն ու խնդիրները — 
շրջակա միջավայրի, բույսերի, ծառ ու ծաղկի նկատմամբ հոգատար, սրտացավ վերաբերմունքի ձևավորում, կանաչ հատվածի պահպանություն և ավելացում, բույսերի բազմացում, նոր կտրոնների ստեղծում։

Ընթացքը —Երկարացված օրվա ժամին սովորողների հետ կշրջենք դպրոցի կանաչ անկյուններով, կջրենք բույսերն ու ծաղիկները,
կմաքրենք տերևները փոշուց, դպրոցի բակերը կբարեկարգենք՝ ըստ անհրաժեշտության, արդյունքում կունենանք ավելի բարեկարգ, խնամված, ծաղկուն ու կանաչ միջավայրը։

Рубрика: Շրջակա միջավայրի խնամք, Պարտիզպուրակային, Աշխատանք ֆիզիկական միջավայրում

Շաբաթօրյակն արևմուտքում

Համապետական շաբաթօրյակ էր, որը հավուր պատշաճի իրականացվեց Արևմտյան դպրոցում: Մեղուների պես ժրաջան աշխատում էին բոլորը՝ սովորողները, նրանց ծնողներն ու ողջ դպրոցի աշխատակազմը: Բոլորի ջանքերով տնկվեցին մեկ տասնյակից ավելի ծառեր, ստեղծվեցին ծաղկոցներ: Մաքրվեց ու հարդարվեց դպրոցի թե՛ ներքին, թե՛ արտաքին բակը: Ծնողներից ոմանք դպրոցին տնկիներ ու ծաղկի կտրոններ էին բերել: Ջերմ, անմիջական աշխատանքային օրն ավարտվեց հյուրասիրությամբ, որն ուղեկցվեց ազգային երգ ու պարով: Ամենի մասին իմացե՛ք ֆիլմից.

Рубрика: ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆԱԽԱԳԾԵՐ, Շրջակա միջավայրի խնամք

Գարունը Հրազդանի կիրճում

Գարնանային վայելքի օր էր, գնացել էինք Հրազդանի կիրճ տեսնելու լսելու ու հասկանալու գարունը: Առաջին դասարանի սովորողները հավաքեցին իրենց ճանապարհին հանդիպած ողջ աղբը , հիացան գարնանային պայծառ գույներով ու գարնանային տրամադրությամբ էլ վերադարձան հարազատ կրթօջախ:

Рубрика: Շրջակա միջավայրի խնամք

Սովորում ենք մաքրելով և խնամելով սիրել մեր հայրենիքը

Աշնանային այս փոփոխական եղանակին քամին ու անձրևն ամեն բան անում են,որ աղտոտեն մեր շրջակա միյավայրը: Արևմտյան դպրոցի ճամբարականները ջանք ու եռանդ չեն խնայում մաքրելու և խնամելու այն:Այս գաղափարով փոքրիկ սեբաստացիները սովորում են իրավամբ սիրել սեփական հայրենիքը: Եկե՛ք փոքրիկ սեբաստացիների պես սիրենք ու խնամենք մեր շրջակա միջավայրը: Այս մասին մի փոքր տեղեկացե՛ք ֆիլմից։