Рубрика: Աշխատանք ֆիզիկական միջավայրում

Աշխատանք ֆիզիկական միջավայրում — 02.11

Այսօր բազմաբովանդակ և հագեցած օր ունեցանք սիրելի կրթօջախում:  Հավաքվել էին մի խումբ սովորողներ, որոնց հետ իրականացրեցինք տարբեր աշխատանքներ։ Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Ընդհանուր պարապմունքից հետո սովորողներն անցան արդեն ավանդույթ դարձած տարածքի մաքրման աշխատանքներին: Շուշան Ալեքսանյանի, Շողիկ Սահակյանի և Անի Ենգոյանի հետ իրականացրեցին պարտիզապուրակային աշխատանքներ։ Փոքրիկ սեբաստացիները Շողիկ Սահակյանի հետ իրականացրեցին խնձորի չրի պատրաստման աշխատանքները: Տղաներն էլ ընկեր Մադլենի ու ընկեր Քրիստինեի հետ լվացին հեծանիվները: Անուշ Դավթյանի նախագծով ու Սոնա Սարգսյանի հետ միասին ստեղծեցինք շատ հետաքրքիր հատակի խաղ, առաջին դասարանցիների համար: Այսպիսի աշխատանքով լեցուն օր ունեցանք դպրոցում, որի մասին կպատմի ֆիլմը.

Рубрика: Աշխատանք ֆիզիկական միջավայրում

Աշխատանք ֆիզիկական միջավայրում և նախագծի իրականացում- 01.11

Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողների մի խմբի հետ օրը սկսվեց առավոտյան ընդհանուր պարապմունքով՝ Յուրի Բախշյանի այգում:Այնուհետև գործունեությունը շարունակվեց միջավայրի խնամքով: Սովորողների մի խումբ ընկեր Անիի օգնությամբ խնամեցին ծաղիկները , իսկ մյուս խումբը ՝ ընկեր Սոնայի հետ մաքրեցին բակը աղբից, թափված տերևներից, որից հետո օգնեցին ընկեր Մադլենին կարգի բերելու հեծանվային ակումբը:Իսկ օրը ամփոփվեց Ուսումնական աշուն երաժշտա-տեխնոլոգիական նախագծի իրականացումով: Սովորողները ունկնդրելով Վիվալդիի «Աշունը» , ընկեր Անուշի օգնությամբ ստեղծեցին աշնանային գեղեցիկ ապլիկացիա: