Рубрика: Վերապատրաստում

Ամենաազգային մեդիաուրբաթը կամ վերապատրաստման վերջին օր

Սեբաստացի կրթահամալիրում առաջին անգամ ներկա գտնվեցի մեդիաուրբաթի։Դա ոչ հանդես էր, ոչ էլ մեկ այլ ցուցադրական ելույթ։Ազգային երգ ու պարից , խաղիկ-տաղիկներից հյուսված քեֆ-ուրախություն էր , որին ոչ թե հանդիսատես ես այլ անմիջական մասնակից։Ամեն ինչ այստեղ հայկական էր , ծիսական։Ներկա եղանք Տորք Անգեղի եւ Հայկանուշի ամենաիսկական հայկական հարսանիքին։ Մթնոլորտն այնքան ջերմ էր ու ազգային , որ ինքդ էլ էիր ուզում երգել , պարել , ուրախանալ։Կարեւոր է այն , որ երեխաները կրտսեր տարիքից մոտ են կանգնած իրենց ակունքներին , ճանաչում ու սիրում են ազգայինը։

Рубрика: Վերապատրաստում

Վերապատրաստման երրորդ օր

Վերապատրաստման երրորդ օրը սկսեցինք գրադարանում , որը կրում է հասարակագետ Տիգրան Հայրապետյանի անունը։Կրկին թարմացրեցինք նախորդ օրերին ձեռք բերած մեդիագիտելիքները , աշխատեցինք ուսումնական նախագծի կառուցվածքի վրա։ Վերջում շարժվեցինք մի հիանալի վայր՝ագարակ ,որտեղ հանդիպեցինք Վանիկ պապին։ Նա այնտեղի պատասխանատուն ու խնամողն է։Նրա պատասխանատվության տակ են մեղուները , ձիերը , էշերը , ոչխարները , հավերը , սագերն ու շները։ Հայկական կոլորիտն էլ ապահովում էին թոնիրն ու խնոցին։

Рубрика: Վերապատրաստում

Վերապատրաստման երկրորդ օր

Վերապատրաստման երկրորդ օրն անցավ գրադարանում։ Այսօրվա թեման worldpress.com ծրագրի խորքային ուսուցումն էր, որը ներկայացնում էր Սոնա Փափազյանը։ Սովորեցինք սեփական բլոգն ունենալ այս հարթակում, ներկայացնել նկարներ ու տեսաշարեր,հղումներ կատարել YouTub_ից։ Էջին իմ նկարը տեղադրեցի։ Հանձնարարվեց հետաքրքիր նախագծի պլանի մշակում,որը պետք է լինի մեր անձնականը։Այսպիսի հագեցած օր ունեցանք կրթահամալիրում։

Рубрика: Վերապատրաստում

Վերապատրաստման առաջին օր

Այսօր իմ վերապատրաստման առաջին օրն էր Սեբաստացի կրթահամալիրում։Այստեղ շրջեցինք ու ծանոթացանք դպրոցին։Սիրեցի դասարանները,որոնք ապակեպատ էին ու թափանցիկ։Շրջեցինք ու տեսանք մարմարյա սրահը,որտեղ անցկացվում են մեդիաուրբաթները։Ամենից շատ հավանեցի այն,որ դպրոցը մեծ նշանակություն է տալիս սպորտին։Երեխաներն այստեղ շատ մոտ են բնությանը՝ մասնակցում են տարբեր արշավների,այգեգործական աշխատանքներին իրենց ներգրավվածությունն են ունենում։Ինձ համար բացահայտեցի, որ այստեղ ուսուցիչն ու աշակերտը ընկերներ են։Այդպիսով երեխաներն էլ ավելի են կապվում դպրոցին։Ամեն բան ստեղծված է այստեղ,որ երեխաների համար ուսումը լինի հաճույք,ոչ թե պարտականություն։