Рубрика: Մուտքի ճամբար

Ճամբարի վերջին օր

Ցավով եմ արձանագրում , որ այսօր ճամբարի վերջին օրն էր։Սրանք հինգ հետաքրքիր օրեր էին , որոնց ընթացքում շատ բան սովորեցի , հասկացա , գնահատեցի։ Այս կրթօջախը դարձավ հարազատ մի վայր , իսկ սեբաստացիները՝ հարազատ մարդիկ։ Ճամբարի հինգերորդ օրը սկսեցինք Սուրբ երրորդություն եկեղեցուց, որտեղ սեբաստացիները հոգեւոր երգերով, շարականներով , աղոթքներով ու տաղերով ժամեգություն էին կազմակերպել։

Հետո եղանք կավագործության արվեստանոցում , որտեղ էլ մեզ ընդունեց Ալիսան։Նա մեզ կավի հետ աշխատել սովորեցրեց։Կավից զարդեր , կուժեր ու ափսեներ պատրաստեցինք։

Մայր դպրոցում գրական քննարկում ունեցանք Մարիետ Սիմոնյանի հետ։Միասին քննարկեցինք Կարել Չապեկի առակները, վերլուծեցինք, զուգահեռներ անցկացրեցինք մերօրյա իրականության հետ։

Վերջում մասնակից եղանք մեդիաուրբաթին , որը կարծես երգ ու պարի տոն լիներ՝ համեմված ազգայինով։Բացի ազգային երգ ու պարից հնչեցին նաեւ ռոմանսներ ու էստրադային երգեր։

Рубрика: Մուտքի ճամբար

Ճամբարի չորրորդ օր

Այսօր ճամբարի չորրորդ օրն էր , որն սկսեցինք արեւմտյան դպրոցի վերնատնից։Այստեղ ժողովրդական երգ ու պար սովորեցինք, հաճելին զուգակցելով անհրաժեշտի հետ։Հետո գնացինք ագարակ , որտեղ էլ կենդանիներով հիացանք , տեսանք , թե ինչպես են ձի թամբում , սանրում։ Ագարակից քայլեցինք դեպի բուսաբանական լաբորատորիա ,հիացանք ծաղկատեսակներով , սովորեցինք, թե ինչպես են ծաղիկները մի ամանից մյուսը տեղափոխում։ Իմացանք ամենաթունավոր ծաղկի մասին, բարձրացանք ջերմոց։Վերնատանը հանդիպում ունեցանք տիկին Մարիետի հետ։Մեզ տրվեց առակներ , որի շուրջ պետք է վերլուծություն գրեինք։ Շատ ուսուցանող օր էր։

Рубрика: Մուտքի ճամբար

Փոքրիկ առակներ: Կարել Չապեկ

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։. Այս առակը վերաբերվում է մեծածիտ ու ինքնահավան մարդկանց , ովքեր իրենց անձը բարձր են դասում բոլորից, սեփական քթից այն կողմ չեն տեսնում ոչինչ։Դժվար է շփումը նման մարդկանց հետ , բայց ցավոք այսօր այնքան շատ են նման մարդիկ ՝ ինքնասիրահարված, մեծամիտ։Իզուր չէ , որ աքաղաղն է առակի հերոսը , այսինքն ես սա դիտարկում եմ առակ դատարկ , սնապարծ արական սեռի մասին։Ի՞նչ է անում աքաղաղը, ոչ մի օգտակար բան, բայց քայլում է կարծես ողջ աշխարհն իրենն է։Հասարակ հավը տալիս է օգուտ՝ ձու է ածում , բայց միշտ խոնարհ է ու համեստ։

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Այս առակն էլ եզակի ու տարբերվող մարդկանց մասին է , որոնք ընդունված չեն հասարակության կողմից ։Սոխակը տարբերվող անհատն է , իսկ ճնճղուկը՝ հասարակությունը։

Կոճղ

Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։

Կոճղը տարեց մարդու խորհրդանիշն է , որը ցավով է դեպի անցյալ նայում , երբ ինքը երիտասարդ էր ու պիտանի մարդկությանն ու բնությանը։

Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

Այս առակը կարծես մերօրյա իրականության մասին լինի ,երբ մարդկությունը բաժանված է մասերի։Իմ պատկերացմամբ թշնամիները երկրի ղեկավարներն են, մրցակիցները՝ նրանց չենթարկվող ընդդիմությունն է, իսկ որսը հասարակ ժողովուրդն է ։Ինչ էլ որ լինի հասարակ ժողովուրդն է տուժում։

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

Կյանքն այնքան անարդար է։Հաճախ ենք ականատես լինում , թե ինչպես են շատերը ուրիշի քրտինքով վայելում կյանքը։

Միօրիկ

Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

Սեփական սխալների , թերությունների արդարացումն է այս առակում։ Կրիան ծուլության , անտարբերության , դանդաղաշարժության մարմնացումն է։

Ճնճղուկ

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։

Մեծամտության, ինքնամեծարման ուրույն տարբերակ է սա։Երբ քեզ թվում է , թե դու երկրի առանցքն ես, իսկ երկիրը ՝ պտտվում է քո շուրջ։

Ծածան

Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

Աշխարհում ոչ ոք չի կարող իրեն մեկուսացնել հասարակությունից։Բոլորս էլ հասարակության մի մաս ենք կազմում ու ինչքան էլ ցանկանանք զերծ մնալ շատ բաներից՝չենք կարող։

Էշ

Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։

Մարդկությունն ու հասարակությունն այնքան նախանձ է, որ չի կարող տեսնել ուրիշի վերելքը։

Աշնան տերև

Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։

Եթե անհատը կյանքի թոհուբոհում հանկարծ հայտնվում է տարբեր իրավիճակներում, ուրեմն պարտավոր է հարմարվել տրված իրավիճակին։Այլ կերպ հնարավոր չէ։

Փտում

Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։

Սա այն տարբերակն է , երբ մարդը տեսնում է իր թերություններն ու սխալները , բայց կարծում է , որ դրանք առավելություն են։

Հարևան

Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։

Սա էլ նախանձի մեկ այլ դրսեվորում է ։ Խելացիները միշտ եղել են ամենանախանձելիները…

Կատոն ավագ

Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։

Այն տարբերակն է , երբ մեծամիտները կարեւորն անտեսում են , իսկ երկրորդականը՝ կարեւորում…

Ներոն

Քրիստոնյաների հետապնդումը հերյուրանք է։ Մենք միայն հերքում ենք նրանց հայացքները։

Ներոնն այն կերպարն է , ով ամենից շատ է տանջել ու քարկոծել քրիստոնյաներին։ Կյանքում էլ է այդպես՝ շատ բաներ ինչն իրավացիորեն եղել է , մարդիկ վստահորեն հերքում են։

Աթիլլա

Մենք էլ ենք եկել աշխարհը փրկելու։

Ոչ մի ֆիզիկական ուժ չի կարող փրկել աշխարհը։Աշխարհին մարդկային հոգեւոր ջերմություն է պետք։Աշխարհին խաղաղություն է պետք։

Դիկտատոր

Ես հասա համախոհության։ Բոլորը պետք է հնազանդվեն։

Կան մարդիկ , որ իրենց ամենակարող առաջնորդ են կարծում ու նրանց թվում է , թե բոլորը նրանց համախոհներն են։Դա միայն այն պատճառով , որ ոչ ոք նրանց հետ գլուխ չի դնում , կամ էլ չի համարձակվում այլ կարծիք հայտնել։

Բռնակալ

Էյ դո՜ւք, տականքնե՛ր։ Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի։

Եսամոլության մեծագույն դրսեվորում , որտեղ զուտ իր շահն է սիրում, բայց ոչ ժողովրդինը…

Քննադատ

Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։

Սեփական կարծիքի կարեւորում, պնդում…

Քննադատական դոդոշ

Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։

Մարդը լինելով նախանձ՝ աչքը միշտ գցում է ուրիշի ունեցածին…

Ճանճը պատուհանի ապակուն

Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։

Անբանի համար միայն իր տեղը տաք ու հարմար լինի, աշխարհի վրա էլ թքած կունենան։

Рубрика: Մուտքի ճամբար

Մտորումներ Միցիո Կակկուի հարցազրույցի շուրջ

Մենք ապրում ենք 21-րդ դարում,երբ անչափ կարեւոր են նորագույն տեխնոլոգիաները՝ համացանցը , համակարգիչը, ռոբոտները։Համավարակը մեզ ապացուցեց , որ առցանց ուսուցումը նույնպես կարեւոր է։Ոչ մի անհատ՝ աշխարհագրական կամ ժամանակավոր մեկուսացվածության , սոցիալական անապահովվածության , ֆիզիկական անկարողության , ժամանակի սղության պատճառով չպետք է զրկված լինի սովորելու կարեւորագույն հնարավորությունից։ Գիտնական Միցիո Կակկուն իր հարցազրույցում անդրադառնում է այն մտքին , որ գալու են ժամանակներ , երբ նույնիսկ առցանց հեռավար ուսուցում չի լինի ու մարդիկ կզբաղվեն ինքնակրթությամբ , կավարտեն վիրտուալ համալսարաններ , երեխաները կկրթվեն առանց ուսուցիչ։ Անկեծորեն ինձ տխրեցնում են Նիցիո Կակկուի կանխատեսումները , հատկապես այն միտքը , որ չեն լինի ուսուցիչներ, չի լինի սովորող եւ սովորեցնող անմիջական ու անհրաժեշտ կապը։ Զգայական առումով աշխարհը կտուժի , կվերանա մարդկային այնքան կարեւոր եւ կենսատու կապը։ Երբեմն ուզում եմ , որ աշխարհն այլեւս չզարգանա…

Рубрика: Մուտքի ճամբար

«Մուտք կրթահամալիր» ճամբարի երրորդ օր

Ճամբարի երրորդ օրն սկսվեց պարոն Բլեյանի հետ հանդիպումով։Հանդիպման ժամանակ նա ծանոթացավ բոլորիս հետ։Մի փոքր զրույցից հետո նա հեռացավ։ Մասնակցեցինք պարտեզի աշխատանքներին՝ մաքրեցինք ,փորեցինք , փոցխեցինք ու հարթեցրինք հողածածկ տարածքը։Այս ամենին հաջորդեց ազգային երգ ու պարի պարապմունքը։Երկու պար եւ մեկ երգ սովորեցինք։Այսօրվա ամենատպավորիչ պահը Արուսյակի հետ հանդիպումն էր,որը կայացավ նրա արվեստանոցում։Միասին գեղեցիկ կրծքազարդեր պատրաստեցինք, որոնք հետագայում կդրվեն ցուցահանդես-վաճառքի։Կես ժամ ընդմիջումից հետո մարզական պարապմունքների մասնակցեցինք։ Ես ընտրեցի հրաձգությունը , որը կարծես լավ ստացվեց։Այսպիսի բազմաբովանդակ օր էր երրորդ ճամբարային օրը։

Рубрика: Մուտքի ճամբար

Մասնակցություն «Մուտք կրթահամալիր» ճամբարին

Մուտքի ճամբարի երկրորդ օրն ինձ համար անչափ հետաքրքիր ու բազմաբովանդակ էր։ Օրն սկսեցինք ազգային ծիսական երգերի ուսուցմամբ։Տիկին Մարինեն մեզ սովորեցրեց նաեւ զատկական ձվախաղերը , որոնք անցնում էին ազգային երգ ու պարով , խաղ ու տաղով։Խաղերն անցնում էին երեք փուլով՝ պտտոցի, կոտրոցի եւ գլորոցի։Հետո հանդիպում ունեցանք կրթահամալիրի վաստակավոր մանկավարժներից մեկի՝ բանասեր Մարիետ Սիմոնյանի հետ։Զրուցեցինք , մեր մասին պատմեցինք , քննարկեցինք կրթահամալիրի հետ կապված տարբեր թեմաներ։Տիկին Մարիետը պատմեց իր աշխատանքային տարիներից , կիսվեց իր փորձով , հաճելի ու օգտակար խորհուրդներ տվեց մեզ։Հատուկ էր նաեւ հանդիպման վայրը՝ կրթահամալիրի վերնատունը , որտեղ միահյուսված էին արվեստը, արհեստն ու գրականությունը։ Եղանք նաեւ գինու արհեստանոցում։Գինեգործ Արտակը մեզ պատմեց ամեն ինչ գինեգործության մասին։Իմացանք խաղողի տեսակները, ծանոթացանք գինու պատրաստման փուլերին ու շշալցմանը։Վերջում սեղանի թենիսով զբաղվեցինք,լիցքաթափվեցինք ու երջանիկ ժպիտով դուրս եկանք կրթօջախից։

Рубрика: Մուտքի ճամբար

«Մուտքի ճամբար»-ի աշխատակարգ մարտի 22-26

Ճամբարի գործունեությունն ըստ օրերի՝

Մարտի 22, երկուշաբթի

Մարտի 23, երեքշաբթի

  • 10:00- Հանդիպում Հյուսիսային դպրոցում, մասնակցություն առավոտյան պարապմունքին, շրջայց դպրոցով։
  • Ծառզարդարը կրթական պարտեզում», պատասխանատու՝ Դավիթ Քոչունց։
  • 11:00- Տեխնոլոգիական պարապմունք Արուսյակ Մաթևոսյանի հետ։
  • 12:00-Ընդմիջում։
  • 12:30-Մարզական պարապմունք  Մայր դպրոցում. պատասխանատուներ՝ Միքայել Ղազարյան, Ռոբերտ Խաչատրյան։

Մարտի 25, հինգշաբթի

  • 10:00- Հանդիպում Արևմտյան դպրոցում։ Մասնակցություն ընդհանուր պարապմունքին։
  • 10:20-Այցելություն Ագարակ, ձիավարություն։ 
  • 11:15-Քայլք դեպի Քոլեջ։
  • 11։30-Պարտիզապուրակային գործունեություն. պատասխանատու՝ Շողիկ Պողոսյան։
  • 12:00 — Ընդմիջում:
  • 12:30 — Մանկավարժական զրույց Մարիետ Սիմոնյանի հետ. Մայր դպրոց։

Մարտի 26, ուրբաթ

Մուտքի ճամբարի մասնակիցներ՝

  1. Լիլիթ Արզումանյան (երկարացված օրվա կազմակերպիչ)
  2. Սեդա Խաչատրյան (դասվար)
  3. Հեղինե Խալաթյան (հայրենագիտության դասավանդող)
  4. Նարե Արիստակեսյան (անգլերենի դասավանդող)
  5. Գոհար Հովհաննիսյան (դաստիարակ)
  6. Աննա Հարությունյան (դասվար)
  7. Տաթև Համբարյան (լողի մարզիչ)
  8. Արփինե Կիրակոսյան (երաժշտության դաստիարակ)
  9. Սիրանուշ Պետրոսյան (երկարացված օրվա կազմակերպիչ)