Рубрика: Ձմեռային ճամբար, Ստուգատեսներ, Դիջիթեք

Դիջիթեք 2023.ամփոփում

Հանրակրթական Դիջիթեքը  թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատես է: Ստուգատեսի նպատակն է ներկայացնել հեղինակային կրթական ծրագրի փորձը թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման բնագավառում: Այս ստուգատեսի շնորհիվ 16-րդ ջոկատի ճամբարականները ծանոթացան Canva ծրագրին Քոլեջի ուսանողների օգնությամբ:Ծրագրի վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ ձեռք բերեցին ,սովորեցին, թե ինչպես պետք է օգտագործել ծրագրի ֆունկցիաներն անվճար: Սովորեցին ու բացահայտեցին Canva ծրագրից օգտվելու հմտություններն ու նրբությունները, որոնց միջոցով կարողացան պատրաստել լոգոներ, սահիկաշարեր, սթորիներ սոց ցանցերի համար.

Оставьте комментарий