Рубрика: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, Ձմեռային ճամբար, Ստուգատեսներ

Ձմեռային ստուգատեսային ճամբար. ամփոփում

Ստուգատեսային ամփոփումներ

Ազգագրական ստուգատեսի ամփոփում

Դիջիթեք 2023.ամփոփում

Բնագիտատեխնիկական ստուգատես. ամփոփում

Արտադրությամբ ուսուցում

Ձմեռային մարզական խաղեր

Рубрика: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, Ձմեռային ճամբար, Ստուգատեսներ

Ձմեռային ստուգատեսային ճամբար. ճամբարականների ամփոփումները

  1. Յանա Բաղդասարյան 5.1
  2. Գրիգոր Միրզոյան 5.2
  3. Վանէ Տումանեան 4.1
  4. Հասմիկ Մկրտչյան 4.1
  5. Ստեֆանի Կարապետյան 4.1
  6. Նռանե Անտոնյան 4.1
  7. Արփի Ալվանդյան 4.2
  8. Հարություն Մկրտչյան 4.1
  9. Րաֆֆի Հարությունյան 5.2
  10. Գոռ Մանուկյան 5.2
  11. Էմիլիա Պապայան 4.2
  12. Միքայել Մկրտչյան 4.2
  13. Մարիա Հովհաննիսյան 5.1
  14. Դավիթ Մովսիսյան 5.3
  15. Դանիել Մաղաքյան 5.2
  16. Վիկտորյա Հարությունյան 4.1
  17. Շուշան Հակոբյան 4.1
  18. Արման Խաչատրյան 4.2
  19. Արեգ Խաչատրյան 4.2
  20. Դավիթ Գյուլնազարյան4.2
  21. Նատալի Սահրադյան 4.1
  22. Արև Յուզբաշյան 4.2
  23. Վաչե Հովհաննիսյան 4.1
  24. Միա Ալավերդյան 4.1
  25. Սոֆիյա Պարսամյան 4.1
  26. Ալլա Ստեփանյան 5.1

Рубрика: Ձմեռային ճամբար, ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Մարզական, Ստուգատեսներ

Ձմեռային մարզական խաղեր. ամփոփում

Ձմեռային մարզական խաղերն ամենահետաքրքիրն ու տպավորիչն են միշտ լինում, սակայն այս տավա ձյան սակավության պատճառով կրճատվեց այս ստուգատեսի շրջանակներում նախատեսված ճամփորդությունների քանակը: 16-րդ ջոկատի ճամբարականների հետ այցելություն ունեցանք Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի և հոկեյի մարզադպրոց: Անպատմելի էր ճամբարականների ուրախությունն ու հրճվանքը:Ոմանք լավ էին սահում ու վայելում սառցե հաճույքը, ոմանք էլ՝ նոր էին սովորում կանգնել չմուշկների վրա: Բայց ցանկացած պարագայում բոլորն էլ գոհ էին ու երջանիկ.

Рубрика: Ձմեռային ճամբար, Ստուգատեսներ

Արտադրությամբ ուսուցում. ամփոփում

Արտադրությամբ ուսուցումը սովորողների և դասվանդողներ, անհատական, խմբային, համագործացային նախագծերի ստուգատես է, որի նպատակը տեխնոլոգիական դասընթացների կազմակերպումը արտադրությամբ, ուսուցմամբ ներկայացնելն է:Այս ստուգատեսի շրջանակներում անդրադարձանք խոհանոցային արտադրությանը և թխեցինք գաթա, դդումով քաղցրաբլիթ, պիցցա.

Ունեցանք նաև կավից արտադրություն, որի համար գնացինք գեղարվեստի դպրոց համագործակցելու Ալիս Գևորգյանի հետ: Ալիսի առաջարկով ծեփեցինք դիջի գործիքներ՝ համակարգիչներ, էաբեր, հեռախոսներ ,ականջակալներ և այլն.

Համագործակցեցինք նաև Անուշ Դավթյանի հետ ու պատրաստեցինք ազգային տարազով ասեղնագործ կրծքազարդեր.

Рубрика: Ձմեռային ճամբար, Մարզական, Ստուգատեսներ

Մարզական ստուգատեսի ամփոփում

Այս ստուգատեսն էլ ընթացավ շատ բուռն: Մարզական ստուգատեսի շրջանակներում 16-րդ ջոկատի ճամբարականները հանդիպումներ ունեցան Սոնա Սարգսյանի հետ, մարզվեցին, հանձնեցին նորմատիվները.

Ունեցանք նաև էստաֆետային խաղեր.

Մարզական ստուգատեսի շրջանակներում ունեցանք քայլք Հարավային և Հյուսիսային դպրոցներ :

Ընկեր Հայկուհու հետ ծանոթացան կարատեի հնարքներին:

Անդրադարձանք նաև ձիասպորտին, ձիավարեցինք Ագարակում.

Рубрика: Ձմեռային ճամբար, Ստուգատեսներ, Բնագիտություն

Բնագիտատեխնիկական ստուգատես. ամփոփում

16-րդ ջոկատը նաև այս ստուգատեսին ակտիվ մասնակցություն ունեցավ: Ճամբարականները մասնակցեցին կառուցողական խաղերի ֆլեշմոբին, որը էլ ավելի զարգացրեց հետաքրքրությունը ինքնաշեն և կառուցողական խաղերի հանդեպ.

Այս ստուգատեսի շրջանակներում Շուշան Ալեքսանյանի հետ կատարեցին նաև բնագիտական փորձեր.

Рубрика: Ձմեռային ճամբար, Ստուգատեսներ, Դիջիթեք

Դիջիթեք 2023.ամփոփում

Հանրակրթական Դիջիթեքը  թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատես է: Ստուգատեսի նպատակն է ներկայացնել հեղինակային կրթական ծրագրի փորձը թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման բնագավառում: Այս ստուգատեսի շնորհիվ 16-րդ ջոկատի ճամբարականները ծանոթացան Canva ծրագրին Քոլեջի ուսանողների օգնությամբ:Ծրագրի վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ ձեռք բերեցին ,սովորեցին, թե ինչպես պետք է օգտագործել ծրագրի ֆունկցիաներն անվճար: Սովորեցին ու բացահայտեցին Canva ծրագրից օգտվելու հմտություններն ու նրբությունները, որոնց միջոցով կարողացան պատրաստել լոգոներ, սահիկաշարեր, սթորիներ սոց ցանցերի համար.

Рубрика: Ձմեռային ճամբար, Ստուգատեսներ, ԱԶԳԱՅԻՆ ԾԵՍԵՐ

Ազգագրական ստուգատեսի ամփոփում

Ազգագրության փառատոն

Ազգագրական փառատոնի շրջանակներում 16-րդ ջոկատի ճամբարականների հետ անդրադարձել ենք ազգային խոհանոցին և թխել ենք կլոր գաթա:

Սովորել և մեծ ոգևորությամբ խաղացել ենք ազգային խաղեր:

Ազգագրության փառատոնի շրջանակներում 16-րդ ջոկատը Արևմտյան դպրոցում հյուրընկալեց 4.2 դասարանի Միքայել Մկրտչյանի մայրիկին՝ Մերի Սմբատյանին, ով հոգեբան է: Այցի նպատակը սովորողների ներաշխարհի գեղեցիկ ու գունեղ կողմերի բացհայտումն էր ժողովրդական հեքիաթների միջոցով: Մեր հյուրը ներկայացրեց , թե ինչ կարևոր դեր ու նշանակություն ունեն բանահյուսության այս գլուխգործոցները:Պատմեց բանահավաքների և նրանց կատարած ահռելի աշխատանքի մասին: Սովորողների հետ քննարկվեց Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթը, հնչեցին հարց ու պատասխաններ, փոխանակվեցին մտքեր և կարծիքներ: Հեքիաթի ազդեցության ու տպավորության տակ էլ սովորողներն սկսեցին ստեղծագործել: Մտքերը, տպավորություններն ու կարծիքները դարձան թղթի վրա նկարված պատկերներ: Պատկերների շուրջ տրվեց հետաքրքիր հոգեբանական բացահայտումներ ու վերլուծություններ հոգեբան մայրիկի կողմից:

Рубрика: Ձմեռային ճամբար, ՆԱԽԱԳԾԵՐ, Ստուգատեսներ, Դիջիթեք

Դիջիթեք 2023. Canva ծրագիր

Դիջիթեք 2023 — ի շրջանակներում լինելու է Canva ծրագրի դասընթացներ, որի ընթացքում հայտագրվածներին սովորեցնելու ենք ու բացատրելու Canva ծրագրից օգտվելու հմտություններն ու նրբությունները, որոնց միջոցով կկարողանան պատրաստել լոգոներ, սահիկաշարեր, սթորիներ սոց ցանցերի համար և այլն։

Նախագծի Արևմտյան դպրոցի պատասխանատ՝ Գրետա Բակունց

Թեմա՝ Canva ծրագրի ուսուցում

Օգտագործվող ծրագիր՝ Canva

Դասըթնացի օրը՝ Հունվարի 9 — 27

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 16-րդ ջոկատի ճամբարականներ

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոց

Նպատակ՝

• Ծանոթանալ ծրագրին

• Ծրագրի վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ ձեռք բերել

• Կսովորենք թե ինչպես պետք է օգտագործել ծրագրի ֆունկցիաները անվճար

• Դասընթացի միջոցով ձեռք կբերենք տարբեր հմտություններ, որը կօգնի ծրագիրը հեշտ օգտագործել

Рубрика: Ձմեռային ճամբար, ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

Ճամբարային օրակարգ-16-րդ ջոկատ 23.01-27.01

Երկուշաբթի-23.01

09.00-09.20-Առավոտյան ընդհանուր պարապմունք

09.20-10.00-Ճամբարականների հաշվառում

10.00-12.00-Ասեղնագործ կրծքազարդեր. Արտադրությամբ ուսուցում

12.00-13.00-Սեղանի խաղեր

13.00-13.35-Ճամբարային օրվա ամփոփում

Երեքշաբթի — 24.01

09.00-09.20-Առավոտյան ընդհանուր պարապմունք

09.20-10.00-Ճամբարականների հաշվառում

10.00-11.00-Հետաքրքրաշարժ թարգմանություններ Հայկուհի Հովհաննիսյանի հետ

11.00-12.30- Մուլտֆիլմի դիտում

12.30-13.30- Ձիավարություն

Չորեքշաբթի-25.01

9։00-9։20— Առավոտյան ընդհանուր պարապմունք

09.20-10.00-Ճամբարականների հաշվառում

10.00-11.00-Լեզվական գործունեություն Գոհար Բալջյանի հետ

11.00-12.00-Բնատեխնիկական ստուգատես. կառուցողական խաղեր

12.00-13.00-Ազգագրական փառատոն 2023.Ազգային ծիսական խաղեր 

13.00-13.30-Ճամբարային օրվա ամփոփում

Հինգշաբթի-26.01

9։00-9։20— Առավոտյան ընդհանուր պարապմունք

09.20-10.00-Ճամբարականների հաշվառում

10.00-11.00-Հետաքրքրաշարժ թարգմանություններ Հայկուհի Հովհաննիսյանի հետ

11.00-12.00 — Մարզական ստուգատես

12.00-13.00-Դդումով բիսկվիթի պատրաստում

13.00-13.30-Ճամբարային օրվա ամփոփում

ՈՒրբաթ-27.01

9։00-9։20— Առավոտյան ընդհանուր պարապմունք

09.20-10.00-Ճամբարականների հաշվառում

10.00-12.00- Ձմեռային մարզական խաղեր.Այցելություն Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

12.00-13.00-Բնագիտական փորձեր Շուշան Ալեքսանյանի հետ

13.00-13.30-Ճամբարային օրվա ամփոփում