Рубрика: Ձմեռային ճամբար, Ստուգատեսներ, Ազգային խոհանոց, ԱԶԳԱՅԻՆ ԾԵՍԵՐ

Ազգագրական փառատոն. Գաթայի պատրաստում

Այս շաբաթն սկսեցինք ազգային խոհանոցի գոհարներից մեկի՝ անուշաբույր գաթայի պատրաստումով:Ներկայացվեց, թե որն է գաթաթխիկի ծիսականությունն ու խորհուրդը, ինչպես են այն կիրառել՝ որպես հարսնատեսի հրավեր, հարսանեկան արարողակարգի կարևոր հյուրասիրություն , գաթայի պատրաստման ամանորյա, զատկածեսի, բարեկենդանի խորհուրդն ու տարվա բարեհաջող լինելու գուշակության սովորույթը:Այնուհետև իրականացվեց գաթաթխիկի բուն ծեսը՝ խմորի ու խորիզի պատրաստմամբ: Թխվելուց հետո 16-րդ ջոկատի ճամբարականները համտեսեցին և հյուրասիրություն կազմակերպեցին.

Рубрика: Ձմեռային ճամբար, Ստուգատեսներ

Հարթակում ծնողն է. հեքիաթաթերապիա

Ազգագրության փառատոնի շրջանակներում 16-րդ ջոկատը Արևմտյան դպրոցում հյուրընկալեց 4.2 դասարանի Միքայել Մկրտչյանի մայրիկին՝ Մերի Սմբատյանին, ով հոգեբան է: Այցի նպատակը սովորողների ներաշխարհի գեղեցիկ ու գունեղ կողմերի բացհայտումն էր ժողովրդական հեքիաթների միջոցով: Մեր հյուրը ներկայացրեց , թե ինչ կարևոր դեր ու նշանակություն ունեն բանահյուսության այս գլուխգործոցները:Պատմեց բանահավաքների և նրանց կատարած ահռելի աշխատանքի մասին: Սովորողների հետ քննարկվեց Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթը, հնչեցին հարց ու պատասխաններ, փոխանակվեցին մտքեր և կարծիքներ: Հեքիաթի ազդեցության ու տպավորության տակ էլ սովորողներն սկսեցին ստեղծագործել :Մտքերը, տպավորություններն ու կարծիքները դարձան թղթի վրա նկարված պատկերներ: Պատկերների շուրջ տրվեց հետաքրքիր հոգեբանական բացահայտումներ ու վերլուծություններ հոգեբան մայրիկի կողմից:

Рубрика: Ձմեռային ճամբար, ՆԱԽԱԳԾԵՐ

Հարթակում ծնողն է. Մերի Սմբատյան

Ազգագրական փառատոն

Թեման՝ Հայ ժողովրդական հեքիաթների ազդեցությունը մանուկների գիտակցության վրա գույների աշխարհում

Հյուր ՝ Մերի Սմբատյան, հոգեբան Վերլուծական Հոգեբանության Հայկական Ասոցիացիայի հիմնադիր-անդամ, Արևմտյան դպրոցի 4.2 դասարանի Միքայել Մկրտչյանի մայրիկ


Ընթացք ՝ Ազգագրական փառատոնի շրջանակում հանդիպում ենք Մերիի հետ, ընթերցում Հ. Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթը, քննարկում այն, մտքեր փոխանակում և հեքիաթի ազդեցության ու զգացողության տակ էլ սկսում ստեղծագործել ու էներգիան հանձնել թղթին, հետո միասին վերլուծում ենք մեր զգայական պատկերները:


Նպատակը՝ հայ ժողովրդական հեքիաթների ազդեցությունը երեխաների գիտակցության վրա, պարզելու համար թե ՝ ինչ ապրումներ, ինչ զգացողություններ են ունենում հեքիաքը վերլուծելիս՝ երբ դա անում են գույների աշխարհում


Արդյունք՝ սովորողների աշխատանքների հետաքրքիր վերլուծություն, գույների աշխարհում նոր բացահայտումներ


Օր՝ Հունվարի 16, ժամ՝ 12:00,
Մասնակիցներ՝ 5-րդ ջոկատի ճամբարականներ