Рубрика: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, Ձմեռային ճամբար, Ստուգատեսներ

Ձմեռային ստուգատեսային ճամբար. ճամբարականների ամփոփումները

  1. Յանա Բաղդասարյան 5.1
  2. Գրիգոր Միրզոյան 5.2
  3. Վանէ Տումանեան 4.1
  4. Հասմիկ Մկրտչյան 4.1
  5. Ստեֆանի Կարապետյան 4.1
  6. Նռանե Անտոնյան 4.1
  7. Արփի Ալվանդյան 4.2
  8. Հարություն Մկրտչյան 4.1
  9. Րաֆֆի Հարությունյան 5.2
  10. Գոռ Մանուկյան 5.2
  11. Էմիլիա Պապայան 4.2
  12. Միքայել Մկրտչյան 4.2
  13. Մարիա Հովհաննիսյան 5.1
  14. Դավիթ Մովսիսյան 5.3
  15. Դանիել Մաղաքյան 5.2
  16. Վիկտորյա Հարությունյան 4.1
  17. Շուշան Հակոբյան 4.1
  18. Արման Խաչատրյան 4.2
  19. Արեգ Խաչատրյան 4.2
  20. Դավիթ Գյուլնազարյան4.2
  21. Նատալի Սահրադյան 4.1
  22. Արև Յուզբաշյան 4.2
  23. Վաչե Հովհաննիսյան 4.1
  24. Միա Ալավերդյան 4.1
  25. Սոֆիյա Պարսամյան 4.1
  26. Ալլա Ստեփանյան 5.1

Рубрика: Ձմեռային ճամբար, ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Մարզական, Ստուգատեսներ

Ձմեռային մարզական խաղեր. ամփոփում

Ձմեռային մարզական խաղերն ամենահետաքրքիրն ու տպավորիչն են միշտ լինում, սակայն այս տավա ձյան սակավության պատճառով կրճատվեց այս ստուգատեսի շրջանակներում նախատեսված ճամփորդությունների քանակը: 16-րդ ջոկատի ճամբարականների հետ այցելություն ունեցանք Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի և հոկեյի մարզադպրոց: Անպատմելի էր ճամբարականների ուրախությունն ու հրճվանքը:Ոմանք լավ էին սահում ու վայելում սառցե հաճույքը, ոմանք էլ՝ նոր էին սովորում կանգնել չմուշկների վրա: Բայց ցանկացած պարագայում բոլորն էլ գոհ էին ու երջանիկ.

Рубрика: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հունվար ամսվա հաշվետվություն

Երկարացված օրվա աշխատակարգեր

Ճամբարային օրակարգեր16-րդ ջոկատ

Ճամբարային օրակարգ-16-րդ ջոկատ(5-րդ)-16.01-20.01

Ճամբարային օրակարգ-16-րդ ջոկատ 23.01-27.01

Ստուգատեսային ամփոփումներ

Ճամփորդություններ

Ամանորյա ներկայացում

Ամանորյա կինոդիտում

Այցելություն սահադաշտ

Рубрика: Ձմեռային ճամբար, Ստուգատեսներ

Արտադրությամբ ուսուցում. ամփոփում

Արտադրությամբ ուսուցումը սովորողների և դասվանդողներ, անհատական, խմբային, համագործացային նախագծերի ստուգատես է, որի նպատակը տեխնոլոգիական դասընթացների կազմակերպումը արտադրությամբ, ուսուցմամբ ներկայացնելն է:Այս ստուգատեսի շրջանակներում անդրադարձանք խոհանոցային արտադրությանը և թխեցինք գաթա, դդումով քաղցրաբլիթ, պիցցա.

Ունեցանք նաև կավից արտադրություն, որի համար գնացինք գեղարվեստի դպրոց համագործակցելու Ալիս Գևորգյանի հետ: Ալիսի առաջարկով ծեփեցինք դիջի գործիքներ՝ համակարգիչներ, էաբեր, հեռախոսներ ,ականջակալներ և այլն.

Համագործակցեցինք նաև Անուշ Դավթյանի հետ ու պատրաստեցինք ազգային տարազով ասեղնագործ կրծքազարդեր.

Рубрика: Ձմեռային ճամբար, Մարզական, Ստուգատեսներ

Մարզական ստուգատեսի ամփոփում

Այս ստուգատեսն էլ ընթացավ շատ բուռն: Մարզական ստուգատեսի շրջանակներում 16-րդ ջոկատի ճամբարականները հանդիպումներ ունեցան Սոնա Սարգսյանի հետ, մարզվեցին, հանձնեցին նորմատիվները.

Ունեցանք նաև էստաֆետային խաղեր.

Մարզական ստուգատեսի շրջանակներում ունեցանք քայլք Հարավային և Հյուսիսային դպրոցներ :

Ընկեր Հայկուհու հետ ծանոթացան կարատեի հնարքներին:

Անդրադարձանք նաև ձիասպորտին, ձիավարեցինք Ագարակում.

Рубрика: Ձմեռային ճամբար, Ստուգատեսներ, Բնագիտություն

Բնագիտատեխնիկական ստուգատես. ամփոփում

16-րդ ջոկատը նաև այս ստուգատեսին ակտիվ մասնակցություն ունեցավ: Ճամբարականները մասնակցեցին կառուցողական խաղերի ֆլեշմոբին, որը էլ ավելի զարգացրեց հետաքրքրությունը ինքնաշեն և կառուցողական խաղերի հանդեպ.

Այս ստուգատեսի շրջանակներում Շուշան Ալեքսանյանի հետ կատարեցին նաև բնագիտական փորձեր.

Рубрика: Ձմեռային ճամբար, Ստուգատեսներ, Դիջիթեք

Դիջիթեք 2023.ամփոփում

Հանրակրթական Դիջիթեքը  թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատես է: Ստուգատեսի նպատակն է ներկայացնել հեղինակային կրթական ծրագրի փորձը թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման բնագավառում: Այս ստուգատեսի շնորհիվ 16-րդ ջոկատի ճամբարականները ծանոթացան Canva ծրագրին Քոլեջի ուսանողների օգնությամբ:Ծրագրի վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ ձեռք բերեցին ,սովորեցին, թե ինչպես պետք է օգտագործել ծրագրի ֆունկցիաներն անվճար: Սովորեցին ու բացահայտեցին Canva ծրագրից օգտվելու հմտություններն ու նրբությունները, որոնց միջոցով կարողացան պատրաստել լոգոներ, սահիկաշարեր, սթորիներ սոց ցանցերի համար.

Рубрика: Ձմեռային ճամբար, Ստուգատեսներ, ԱԶԳԱՅԻՆ ԾԵՍԵՐ

Ազգագրական ստուգատեսի ամփոփում

Ազգագրության փառատոն

Ազգագրական փառատոնի շրջանակներում 16-րդ ջոկատի ճամբարականների հետ անդրադարձել ենք ազգային խոհանոցին և թխել ենք կլոր գաթա:

Սովորել և մեծ ոգևորությամբ խաղացել ենք ազգային խաղեր:

Ազգագրության փառատոնի շրջանակներում 16-րդ ջոկատը Արևմտյան դպրոցում հյուրընկալեց 4.2 դասարանի Միքայել Մկրտչյանի մայրիկին՝ Մերի Սմբատյանին, ով հոգեբան է: Այցի նպատակը սովորողների ներաշխարհի գեղեցիկ ու գունեղ կողմերի բացհայտումն էր ժողովրդական հեքիաթների միջոցով: Մեր հյուրը ներկայացրեց , թե ինչ կարևոր դեր ու նշանակություն ունեն բանահյուսության այս գլուխգործոցները:Պատմեց բանահավաքների և նրանց կատարած ահռելի աշխատանքի մասին: Սովորողների հետ քննարկվեց Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթը, հնչեցին հարց ու պատասխաններ, փոխանակվեցին մտքեր և կարծիքներ: Հեքիաթի ազդեցության ու տպավորության տակ էլ սովորողներն սկսեցին ստեղծագործել: Մտքերը, տպավորություններն ու կարծիքները դարձան թղթի վրա նկարված պատկերներ: Պատկերների շուրջ տրվեց հետաքրքիր հոգեբանական բացահայտումներ ու վերլուծություններ հոգեբան մայրիկի կողմից: