Рубрика: Ձմեռային ճամբար, Ստուգատեսներ

Հարթակում ծնողն է. հեքիաթաթերապիա

Ազգագրության փառատոնի շրջանակներում 16-րդ ջոկատը Արևմտյան դպրոցում հյուրընկալեց 4.2 դասարանի Միքայել Մկրտչյանի մայրիկին՝ Մերի Սմբատյանին, ով հոգեբան է: Այցի նպատակը սովորողների ներաշխարհի գեղեցիկ ու գունեղ կողմերի բացհայտումն էր ժողովրդական հեքիաթների միջոցով: Մեր հյուրը ներկայացրեց , թե ինչ կարևոր դեր ու նշանակություն ունեն բանահյուսության այս գլուխգործոցները:Պատմեց բանահավաքների և նրանց կատարած ահռելի աշխատանքի մասին: Սովորողների հետ քննարկվեց Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթը, հնչեցին հարց ու պատասխաններ, փոխանակվեցին մտքեր և կարծիքներ: Հեքիաթի ազդեցության ու տպավորության տակ էլ սովորողներն սկսեցին ստեղծագործել :Մտքերը, տպավորություններն ու կարծիքները դարձան թղթի վրա նկարված պատկերներ: Պատկերների շուրջ տրվեց հետաքրքիր հոգեբանական բացահայտումներ ու վերլուծություններ հոգեբան մայրիկի կողմից:

Оставьте комментарий