Рубрика: Ձմեռային ճամբար, ՆԱԽԱԳԾԵՐ, Ազգային խոհանոց, ԱԶԳԱՅԻՆ ԾԵՍԵՐ

Ազգագրական փառատոն. Գաթայի պատրաստում

Նախագծի մասնակիցներ՝ 16-րդ ջոկատի ճամբարականներ

Իրականացման օրը՝ հունվարի 16

Նախագծի նպատակը և խնդիրները՝

  • ազգային արժեքների ձևավորում
  • ծանոթացում գաթա թխելու ազգային ավանդույթին
  • գաթանախշիչի ներկայացում
  • ծանոթացում արարողակարգի ծիսական երգերին
  • մասնակիցների ընդգրկում ՝ բուն ծիսական արարողակարգի ընթացքին
  • ալրանկարչության միջոցով՝ երևակայության զարգացում
  • խմորի հետ շփման ընթացքում՝ մանր մոտորիկայի զարգացում

Անհրաժեշտ նյութեր կամ գործիքներ՝ ալյուր, շաքարավազ, կարագ, ձու, մածուն, սոդա, վանիլ, գրտնակ, ջեռոց

Նախագծի իրականացման ընթացքը, նկարագրությունը

Սովորողներին կներկայացվի՝ որն է գաթաթխիկի ծիսականությունն ու խորհուրդը, ինչպես են այն կիրառել՝ որպես հարսնատեսի հրավեր, բուն հարսանեկան արարողակարգի կարևոր մաս , գաթայի պատրաստման ամանորյա խորհուրդն ու տարվա բարեհաջող լինելու գուշակության սովորույթը:

Ընդհանուր պատկերացում՝ գաթանախշչի վերաբերյալ. կներկայացվի դրա հետ կապվող ավանդույթը : Այնուհետև կիրականացնենք գաթաթխիկի բուն ծեսը՝ խմորի ու խորիզի պատրաստմամբ, ազգային երգեր երգելով ( Գունդ անեմ, Ջաղացը մանի-մանի ), խմորի միջոցով մոտորիկան զարգացնելով, ալրանկարչությամբ, ինչին կհաջորդի համտեսումը և գաթայի կիրառումը, ըստ ավանդության, որպես թռչունների կերակրաման ( մի գաթայի մեջտեղում նախքան թխելը փոսիկ է արվում, իսկ հետո՝ լցվում ցորենով ) եղանակ:

  • ծանոթացում ծեսին
  • ծեսի կազմակերպում
  • բուն ընթացք
  • տեսանկարահանում
  • ամփոփում
  • արդյունքների հրապարակում

Ակնկալվող արդյունքը՝ ծեսի վերաբերյալ ուսումնական տեսանյութերի ստեղծում:

Оставьте комментарий