Рубрика: Ամառային ճամբար

Մանկության համ ու հոտով ճամբար

Այս օրերին ճամբարականներն ուրախ ու անհոգ պահեր են ապրում, որոնք հավերժ կմնան իրենց հիշողության մեջ։ Մանկության գունեղ օրերից էր այսօր, որը համեմված էր խինդ ու ծիծաղով, երգ ու պարով ու հավես, շա՜տ հավես խաղերով: Օրն սկսեցինք միջավայրի մաքրությամբ ու խնամքով: Ճամբարականները մաքրեցին լողափն ու հարակից տարածքները, ջրեցին ծաղիկներն ու լվացին տերեւները։

Մարզվեցին ու հետո մտան լողավազան լողալու.

Լողալուց հետո բակային խաղեր խաղացին.

Բակային խաղերից ու արևից հոգնած, սակայն մեծ ոգևությամբ երեխաները մասնակցեցին անգլերենի պարապմունքին.

Օրը եզրափակեցինք մուլտֆիլմի դիտումով: Ճամբարականները ժպտուն ու գոհ աչուկներով հրաժեշտ տվեցին ու գնացին դեպի տուն:

Оставьте комментарий