Рубрика: Ամառային ճամբար

Ջա՜ն, ճամբարային օրեր են

Այս համացանցի դարում համակարգչային խաղերով տարված երեխաներին քիչ բանով կարող ես հետաքրքրել ու զարմացնել: Սակայն ամառային այս պայծառ օրերին մեր ամառային հյուրընկալ ճամբարը կտրում է երեխաներին իրենց միագույն առօրյայից ու տալիս գունեղ տրամադրություն ու անմոռանալի պահեր: Այսօր ճամբարականները առավոտն սկսել են նախավարժանքով.

Մեր նախավարժանքներն ուղեկցվում են հավես երգերով, նաև պատրաստվում էինք Սեյրան Ավագյանի ծննդյան տարելիցին նվիրված համերգին.

Նախավարժանքից հետո մաքրել ենք լողավազանը, լվացել ենք լողափի խիճը, հավաքել ենք թափված ծիրանները, ջրել ենք ծառերն ու ծաղիկները.

Ճամբարային օրն հագեցած էր լողով , ջրային ու բակային խաղերով.

Դե իսկ ճամբարային ժամանցն համեմեցինք անգլերենի ուսուցմամբ.

Ահա այսպիսին էր մեր գունեղ ճամբարային առօրյան:

Рубрика: ՆԱԽԱԳԾԵՐ

Սեյրան Ավագյանով ծննդյան ուրախություն, հուլիսի 27, 2022թ․

Սեյրան Ավագյան (բարիտոն)

Հուլիսի 27-ը իր գործունեությամբ մեր սերն ու անմնացորդ հարգանքը վայելող, իսկական ընկերոջ՝ Սեյրան Ավագյանի ծննդյան օրն է: Ընկերոջ, որ մեծ  ներդրում է ունեցել հայ երաժշտարվեստի զարգացման և հանրահռչակման գործում: Նա հայ արվեստագետի, մտավորականի և քաղաքացու չափանիշ է, որով սերունդներ են դաստիարակվելու:

«Սեյրան Ավագյան» ծննդյան նախագիծ, հուլիսի 27, 2022թ.

Ներկայացման հարթակներն այսպես.

Բրոյի-բրոյի ուրախություն-հյուրասիրություն կրթահամալիրի բոլոր ճամբարներում.

  1. Հեյ իմ նազան իմ նազան- Կոմիտաս
  2. Կոմիտաս- Կաքավիկ
  3. Պարերգ՝ Թամզարա
  4. Էրթանք սարերը Սեյրան
  5. Միասնական երգ ՝ Սայաթ Նովա- Բրոյի բրոյի
  6. Ազգային խաղեր
    Սեյրան Ավագյանը հայտնի է Հայաստանում իբրև գուսանական երգերի լավագույն կատարողներից: Չնայած նրան, որ Երևանի կոնսերվատորիայում  ստացել է դասական երգեցողության կրթություն, նրա երգացանկում կան եվրոպական երաժշտության նմուշներ, նա ավելի շատ հարազատ մնաց այն շնորհին, որն Աստված պարգևել էր նրան`գուսանական և ժողովրդական երգերի կատարողական բացառիկ զգացողություն: Սեյրան Ավագյանի ձայնի փայլուն ու զրնգուն տեմբրը անմիջապես գրավում է ունկնդրի ուշադրությունը անկախ կատարվող երգից ու մարդուն տանո՜ւմ-տանո՜ւմ… Հատկապես ազդեցիկ են ասերգային ոճի երգերի կատարումները: Այսպիսին են հայ գուսանների երգերը և հայ վիպերգերը, որոնցից համեմատաբար քիչ հատվածներ են հասել մեզ, և այսօր երգիչները դրանք չեն կատարում ոճի բարդության  պատճառով: Պետք է նշել նաև երգչի մանր խաղերի կատարողական վարպետությունը, ինչը գրեթե ամենակարևոր պայմանն է հայ միջնադրյան երգային տեխնիկայում: Սեյրան Ավագյանի կատարումները արտահայտում են հայ ժողովրդին հատուկ զգացմունքներ`սեր և ողբերգություն, ռազմական ոգի և ներքին հանդարտություն, սրտի պարզություն և դարերի խորքից եկող իմաստություն:

Սեյրան Ավագյանի մասին

Սեյրան Ավագյան (բարիտոն)

Սեյրան Ավագյանը ծնվել 1959թ. Երևանում: Երաժշտական գործունեությունն սկսել է 1981 թ.: 1983-1990թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական երաժշտանոցի վոկալ-տեսական բաժնում՝ պրոֆեսոր Գալուստովայի դասարանում:

1983-1993թթ.՝ Ալթունյանի անվան պետական ժողովրդական համույթ, Հայաստանի պետական գուսանական անսամբլ՝ մենակատար։ Հայտնի է Սայաթ-Նովայի, Ջիվանու, գուսանական երգերի լավագույն կատարումներով: Նրա երգացանկում միշտ են եղել շարականները, հոգևոր երգերը: Երգիչը համագործակցել է  «Մելոդիա» ֆիրմայի հետ:

1996 թվականից երգում է Երևանի պետական կամերային երգչախմբում:

Քրիստոնեության 1700 ամյակին մասնակցել է Արթուր Շահնազարյանի «Հայկական ժողովրդական էպոս. Սասուցի Դավիթ» նախագծին:  Նրա կատարումները բխում էին հայկական ակունքներից՝ մաքրելով արևելյան և եվրոպական ազդեցությունները, ներկայացնելով դարերի խորքից ի հայտ բերելով  հզոր, ինքնատիպ ու համամարդկային երաժշտական արվեստը:

2000 թվականին «Օշական» եռյակի կազմում մասնակցել է ֆրանսիական «Հայ բեմ» կազմակերպության գործունեությանը:
2008-2015թթ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վոկալի ուսուցիչ։
2012թ.՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի վոկալի ուսուցիչ:
2012-2015թթ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ համերգներով «Բրոյի-բրոյի» նախագծով եղել է Հայաստանի, Վրաստանի գործող, խոնարհված եկեղեցիներում:

2015թ.՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Մուտք մանկավարժություն» մրցանակակիր։

Սեյրան Ավագյանը իր արտասովոր ձայնով առաջինն էր, որ բեմ բերեց Կոմիտասի 10 խազերը, կոմիտասյան երգերի անկրկնելի կատարող է:
2012թ. երգել է «Ծիրանի» համույթում:
2015թ. Երևանի պետական կամերային երգչախմբի հետ  մասնակցել է Տիգրան Համասյանի «Լույս ի լուսոյ» համերգային նախագծին:

Համերգներով ու մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Հունաստանում, Ֆիլանդիայում, Անգլիայում, Իսպանիայում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Ֆրանսիայում…