Рубрика: ՆԱԽԱԳԾԵՐ

«Ուսումնական գարուն» նախագիծ

Մարտի 27-31-ը «Ուսումնական գարուն» նախագիծն է մեկնարկում:

Մասնակիցները՝ տարատարիք սովորողներն ու նրանց ընտանիքներն են:

Նպատակը՝ ուսումնական աշխատանքներում ընտանիքի ներգրավվածության ու ընտանեկան կրթության կազմակերպումն է:

Խնդիրներն են՝

  • գրավոր ու բանավոր խոսքի զարգացում.
  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում, զարգացում.
  • բնության, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում.
  • դիտարկելու,ուսումնասիրելու, արձանագրելու, վերլուծելու կարողությունների ձևավորում ու զարգացում

Նախագծի ուղղությունները՝

Գարնանային ֆոտոշարքեր

  1. Իմ գարունը (լուսանկարել գարնանային տարբեր պատկերներ. մինչև 10-15 լուսանկար)
  2. Մի ծառի ֆոտոպատմություն (ընտրել մեկ ծառ ու յոթ օր անընդմեջ լուսանկարել այդ ծառը, ներկայացնել յոթ լուսանկար, ինչպես նաև փոքրիկ տեսանյութ, որտեղ կպատմես, թե ինչի ծառ է, որտեղ է աճում, ով է տնկել, և այդ օրերի ընթացքում ծառի հետ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել):

Մեր տան սենյակային բույսերը

Պատմիր ու ներկայացրու, թե տանը ընտանիքիդ անդամներիդ հետ ինչ սենյակային բույսեր ունեք, ինչպես եք խնամում: Տեսագրությունդ ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին:

Գարնանային ճամփորդական արձակուրդը 

Եթե գարնանային արձակուրդի ընթացքում ճամփորդես, այցելես, գյուղ, այլ քաղաք, կամ որևէ հետաքրքիր վայր, ապա ճամփորդությունդ ներկայացրու ֆոտոշարքի, տեսանյութի, ձայնագրության տեսքով, որտեղ կկիսվես քո տպավորություններով:

Իսկ եթե անցկացնես գյուղում, ապա պատմիր քո գյուղի մասին՝ անունը, որ մարզում է, ովքեր են ապրում գյուղում, գարնանը գյուղում ինչ աշխատանքներ են կատարում, ինպես են տնկում, խնամում, մշակում…

Կարող ես ներկայացնել գյուղատնտեսական գործիքները, նրանց անվանումները ֆոտոշարքի տեսքով….

Կարող ես տատիկ-պապիկներից, այլ հարազատներից հարցազրույց վերցենլ, թե գարնանն ինչպես են խնամում, մշակում այգիները, ինչ այգեգործական գործիքներ կան:

Գարնանային ընթերցարան

Սովորողը տրված ցանկից ընտրում է մեկ ոտանավոր, այն բաժանում է հատվածների կամ տողերի, յուրաքանչյուր հատվածը նկարում է paint ծրագրով: Այնուհետև power point ծրագրով , հավաքում ու մուտքագրում է տվյալ հատվածը կամ տողը, տեղադրում է հատվածին համապատասխան նկարը:

Ստեղծագործությունների ցանկն է՝

Հ. Թումանյան «Մարտը»
Հ. Թումանյան «Ծաղիկները»
Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
Հ. Թումանյան «Քամին»
Հ. Թումանյան «Փիսոն»
Հ. Թումանյան «Շունը»

Рубрика: Без рубрики, ՆԱԽԱԳԾԵՐ

ՈՒսումնական ձմեռ

Դեկտեմբերի 27-ից  հունվարի  9

Մասնակիցներ՝ տարատարիք ճամաբարականներ

  1. Անհատական ռադիոյով կամ էլեկտրոնային բացիկի տեսքով ներկայացրո՛ւ Ամանորի, Սուրբ Ծննդյան տոնը ձեր ընտանիքում: Դա կարող է ներառել նաև ամանորյա ինքնատիպ կենացներ, բարեմաղթանքներ, ընտանեկան, արձակուրդային ուրախ պատմություններ: Տեղադրի՛ր բլոգումդ:
  2. Ձմեռային ընթերցարան-ից ընտրի՛ր ստեղծագործություններ, կարդա՛, բլոգումդ ներկայացրո՛ւ՝
  • Ո՞ր ստեղծագործություններն ես կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած հետաքրքիր հատվածները կամ արտահայտությունները:
  • Ի՞նչ սովորեցիր կարդացածդ ստեղծագործություններից:

3. Ամանորյա, Սուրբծննդյան ֆիլմեր, մուլտֆիլմեր

Ընտրի՛ր ֆիլմերից մեկ-երկուսը, դիտի՛ր, բլոգումդ ներկայացրո՛ւ, թե ինչ իմացար, սովորեցիր:

Առաջին Սուրբ Ծնունդը. Գիրք Գրոց

Սուրբ ծննդյան կարմիր ճտքավոր կոշիկները

Բևեռային ճեպընթաց

Տանը մենակ 1

Տանը մենակ 2

Рубрика: ՆԱԽԱԳԾԵՐ

Գեղարվեստը կրթահամալիրում

Նախագիծ՝ Գեղարվեստը կրթահամալիրում

Վայր՝ Արևտյան դպրոցի վերնատուն

Օր՝

Ժամ՝

Մասանակիցներ՝ Արևմտյան դպրոցի դասարանական երգչախմբեր, դասավանդողներ, լրացուցիչ կրթության սովորողներ, ընտրությամբ գործունեության խմբեր…

Ծրագրում՝

  • գործիքային-վոկալ գործիքայինկատարումներ
  • Շրխկան համույթ նախագծով ելույթներ
  • պարերգեր
  • պարեր

Ծրագրում՝

Միասնական երգեր՝ պարերգեր. Լիսիցյանական շաբաթվա ամփոփում

  • Ջուր կուգեր
  • Զինչ ու զինչ
  • Պար՝ Կարնո քոչարի
  • Պար՝ Էջմիածին:
Рубрика: ՆԱԽԱԳԾԵՐ

«Խնկոյանական օրեր» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ

Նպատակը՝
ուսումնական օրացույցով նախատեսված խնկոյանական օրերի իրականացումը կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
Տևողությունը՝ հոկտեմբերի 3-30-ը
Տարիքային խումբը՝ 6-8 տարեկաններ (առաջինից երրորդ դասարանցիներ)
Սպասվելիք արդյունքներ՝
Խնկոյանական մեդիանյութերի, աուդիոգրքերի, մեդիաերաժշտական ներկայացումների, էլեկտրոնային ընթերցարանների ստեղծում:

Ստեղծագործությունների ցանկ
«Աքաղաղն ու կտուրը», «Մեղու», «Բզեզ» , «Գիշեր», «Ծիածան», «Փեսացու մուկիկը»,«Մոծակի մահը »


Նպատակը՝

  • Խնկոյանական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցում

Խնդիրները՝
• Խոսքի զարգացում
• Մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
• Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում
• Տեխնոլոգիակն հմտությունների զարգացում.

Նախագծի արդյունքում ակնկալում ենք ունենալ.

• Աուդիոբանաստեղծություններ
• Մեդիաընթերցարաններ

Рубрика: ՆԱԽԱԳԾԵՐ

ՈՒսումնական աշուն

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի  տարատարիք ճամբարականներ

Նախագծի ժամկետը ՝ Հոկտեմբեր-Նոյեմբեր

Նախագծի նպատակը և խնդիրը  ՝

  • Գրավոր և բանավոր խոսքի զարգացումը:
  • Աշխարհայացքի զարգացումը:
  • Կարդալ սովորել նոր բառեր, գրել աշնան մասին:

Նախագծի ընթացքը ՝

Սաները Paint ծրագրով կնկարեն աշունը: Նախագծի շրջանակում կխոսեն եղանակային փոփոխությունների մասին, կպատմեն աշնան մասին նաև կպատրաստեն տերևներից տարբեր կերպարներ:

Рубрика: ՆԱԽԱԳԾԵՐ

Կոմիտասյան օրեր

Մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ, համագործակցում ենք

Ժամկետը՝ Սեպտեմբեր ամիս

Նպատակը՝ Սովորղ-սովորեցնող նախագծի շրջանակներում  կրտսեր սեբաստացիներին ծանոթացնել,  միասին սովորել Կոմիտասյան երգերը, միասին կատարել:

Խնդիրերը՝

  • Համագործակցային նախագծի շրջանակում սովորողներնին ներառել խմբային աշխատանքում,
  • նպաստել սովորողների միջև ընկերական կապերի ձևավորմանը,
  • իմացածը, սովորածը փոխանցելու, տարածելու, սովորեցնելու կարողության ձևավորում:

Ընթացքը՝ Ավագ սեբաստացիները պատմում են կրտսեր ընկերներին Կոմիտասի մասին (ո՞վ է Կոմիտասը, ինչ գիտեն նրա կյանքի մասին, ինչպե՞ս է մեզ փոխանցվել Կոմիտասի թողած ժառանգությունը), հատվածաբար սովորում ենք Կոմիտասի «Լորիկ», Կաքավիկ  երգը։ Միասին բացօթյա միջավայրում քանդակում ենք, ծեփում, նկարում կոմիտասյան երգերի հերոսներին, երգում հատվածներ:

Рубрика: ՆԱԽԱԳԾԵՐ

Կրթական շքերթ

Օր՝ սեպտեմբերի սկիզբ

Ժամ՝ 9.30-ից

Համակարգումը՝ ծեսերի լաբորատորիայի


Շքերթի բովանդակությունը՝ կրթական շքերթ-քայլք, Հազարան հավք փառատոնի ամփոփում


Կազմակերպիչներ՝ ծրագրի ղեկավարներ, երաժիշտ-դասավանդողներ,սովորողներ, դասվարներ, ծնողներ

Օրակարգ

  • 9.30-մանուկների օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
  • 9.45-տոնախմբություն Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում
  • 10.00-շքերթ-քայլք դեպի դպրոցներ
  • 10.30-ուրախ ուսումնական գործունեություն, հյուրասիրություն դպրոցներում

Ծրագիր

Ժամը 9.30

  • Մանուկների օրհնության կարգ Տեր Վարդան քահանա Գափոյանի կողմից
  • Միասնական շարականների կատարում-Կոմիտաս «Մանուկների հայր մեր», Շնորհալի «Առավոտ լուսո». ուսումնական ժամերգություն նախագիծ

Ժամը 9.45

  • Ռիթմիկ ֆլեշմոբ կոպալով
  • Արևաշարք՝ Արև, արև դուրս արի, Արև, արև եկ, եկ-ղեկավարումը՝ երաժշտության դասավանդողների
  • Աթ. Խնկոյան «Մեղու»՝ երաժշտառիթմիկ խաղ-բանաստեղծություն- ղեկավարումը՝ դասվարների

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես,
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

  • Կոմիտաս՝ «Ձիուկ»-ղեկավարումը՝ երաժշտության դասավանդողների
  • Աթ. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»- ղեկավարումը՝ դասվարների

Մի աքաղաղ կարմրապեծիկ,

Իր ոտքերը երկար ու ձիգ,

Կտրին տալով` վեր – վեր ձգվեց,

Ու զարմանքով ինչ հարց տվեց.

-Էս ո՛նց է, որ ես զոռ տալիս,

Էս կտուրը փուլ  չի գալիս:

  • Միասնական պարերգ՝ ղեկավարումը՝ Սեդա Թևանյանի

Ժամը 10.00շքերթ-քայլք դեպի դպրոցներ

Ժամը 10.30

  • ուրախ ուսումնական գործունեություն, հյուրասիրություն կրթահամալիրի դպրոցներում

Հիշեցում

Սովորողները ներկայանում են դասարանական շապիկներով, արևապաշտպան գլխարկներով, արևային ակնոցներով, ուսապարկերով, ջրամաններով, շրխկաններով:

Рубрика: ՆԱԽԱԳԾԵՐ

Գունեղ ամառս

Նախագծի ժամկետը ՝ սեպտեմբերի 2-6

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի խնդիրը և նպատակը ՝

Սովորողների բանավոր խոսքի զարգացումը, միմյաց լսելու կարողությունը:

Ընթացքը՝               

Սովորողները ներկայացնում են թե ինչպես են անցկացրել ամառային արձակուրդները: Որտե՞ղ են հանգստացել: Հանգստի ընթացքում ինչ մշակութային վայրեր են հաճախել:

Рубрика: ՆԱԽԱԳԾԵՐ

Լողափնյա աշուն

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի ժամկետը ՝ սեպտեմբերի 1- 30

Նախագծի նպատակը՝ 

Զարգացնել սաների մեջ լողալու հմտությույունները:

Ընթացք՝ 

Սովորողը զգեստափոխվում է, կատարում է նախավարժանք, ջուր մտնելիս ցողվում է , լողալուց հետո նույնպես ցողվում է քլորից մաքրվելու համար: