Рубрика: Ամառային ճամբար

Հեքիաթային ճամբար

Ամառային բաց ճամբարի հերթական օրն էր։ Երեխաները մեծ ոգեւորությամբ էին եկել դպրոց , որովհետեւ բոլորն էլ անհամբեր սպասում էին հերթական անակնկալներով լի պահերին։ Նրանք առավոտյան մարզվեցին, հետո մտան լողավազան։ Այստեղ իրար ջրեցին , լողացին , ջրային խաղեր խաղացին ու պառկեցին արեւի տակ ։

Եղանք նաև Ագարակում, որտեղ ճամբարականները առիթ ունեցան ձիավարելու, կենդանիներին կերակրելու, իսկ վերջում լողացին Ագարակի լողավազանում:

Ցերեկվա կիզիչ արևից հոգնած իր ուրախ անգլերենով մեզ թարմացրեց ընկեր Հասմիկը.

Հեքիաթային օրերից մեկն էլ ավարտվեց, որից կմնան միայն ջերմ հուշեր: