Рубрика: Շրջակա միջավայրի խնամք, Պարտիզպուրակային, Աշխատանք ֆիզիկական միջավայրում

Շաբաթօրյակն արևմուտքում

Համապետական շաբաթօրյակ էր, որը հավուր պատշաճի իրականացվեց Արևմտյան դպրոցում: Մեղուների պես ժրաջան աշխատում էին բոլորը՝ սովորողները, նրանց ծնողներն ու ողջ դպրոցի աշխատակազմը: Բոլորի ջանքերով տնկվեցին մեկ տասնյակից ավելի ծառեր, ստեղծվեցին ծաղկոցներ: Մաքրվեց ու հարդարվեց դպրոցի թե՛ ներքին, թե՛ արտաքին բակը: Ծնողներից ոմանք դպրոցին տնկիներ ու ծաղկի կտրոններ էին բերել: Ջերմ, անմիջական աշխատանքային օրն ավարտվեց հյուրասիրությամբ, որն ուղեկցվեց ազգային երգ ու պարով: Ամենի մասին իմացե՛ք ֆիլմից.

Оставьте комментарий