Рубрика: ՆԱԽԱԳԾԵՐ, Շրջակա միջավայրի խնամք, Պարտիզպուրակային

Ստեղծում ենք ծաղկոց

Նախագծի ժամանակահատվածը — հունիսի 1-13

Նախագծի մասնակիցներ —1-ին և 2- րդ դասարանի սովորողներ

Նպատակն ու խնդիրները — 
շրջակա միջավայրի, բույսերի, ծառ ու ծաղկի նկատմամբ հոգատար, սրտացավ վերաբերմունքի ձևավորում, կանաչ հատվածի պահպանություն և ավելացում, բույսերի բազմացում, նոր կտրոնների ստեղծում։

Ընթացքը —Երկարացված օրվա ժամին սովորողների հետ կշրջենք դպրոցի կանաչ անկյուններով, կջրենք բույսերն ու ծաղիկները,
կմաքրենք տերևները փոշուց, դպրոցի բակերը կբարեկարգենք՝ ըստ անհրաժեշտության, արդյունքում կունենանք ավելի բարեկարգ, խնամված, ծաղկուն ու կանաչ միջավայրը։