Рубрика: ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Մայիսյան հավաք, ՆԱԽԱԳԾԵՐ

Հաղթահարում ենք բարձունք

Վայրը՝  Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք
Օր՝  Մայիսի 26
Մեկնում՝ ժ. 9:30
Վերադրաձ՝ ժ. 16:30Մեկնարկի վայր՝ Յուրի Բախշյանի այգու հարակից տարածք ժ. 9:30
Վերադարձը՝ Յուրի Բախշյանի այգու հարակից տարածք ժ. 16:30
Դասարան՝ Արևմտյան Դպրոց-պարտեզ  1.2 դասարան
Երևան- Սևան հեռավորությունը՝ 66,2 կմ, 1ժ, 8ր
Հայրենագիտական արշավի պատասխանատուներ` Լուսինե Պետրոսյան, Աննա Վարոսյան

Նպատակը՝
Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Ճանապարհի նկարագրություն՝ /Երևան-Առինջ-Հրազդան-Արգել-Չարենցավան-Սևան/
Առաջին կանգառ-
 Հրազդան գետի ավազան:
Երկրորդ կանգառ- Սևանի քաղաքային լողափ:
Երրորդ կանգառ- Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք
Բարձունքի հաղթահարում, քայլում ենք դեպի Մաշտոցներ մատուռ
Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկո աշխատանքի իրականացում.
  • լուսանկարել բնության տեսարաններ
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը

Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ ( տաք հագուստ)
  • արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց
  • Խաղեր
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • Օրապահիկ

Արշավական-ճամբարականը
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում