Рубрика: ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

Մարիոնետների ֆաբրիկա։ Դպրոցական ուսուցչի խոստովանությունը։ Ջոն Թեյլոր Գատո

Դպրոցական ուսուցումը միշտ էլ եղել է միատեսակ ու կաղապարված , ուսուցիչներն էլ միատեսակ ու միակարծիք։Երեխաները չեն ունեցել բավարար ազատ ժամանակ ինքնադրսևովելու և ինքնաարտահայտվելու համար:
Ես գտնում եմ, որ պետք է ունենալ «ճիշտ» դպրոցի օրինակ, որը թույլ կտա երեխային ազատ գործելու և արտահայտվելու իրավունք, ընտանեկան աշխատանքների, ընտանիքի ներգրավվածության իրավունք։ Ընտանիքի ներգրավվածությունը կա նաև մեր մեր դպրոցում: Կարևոր է նաև երեխայի ինքնաճանաչման գործընթացի ճիշտ կազմակերպումը, որը նույնպես իրականացվում է մեր դպրոցում: Ուսուցիչը պետք է կարողանա տեսնել երեխայի ներաշխարհի գույները, նկատի տեսակի առանձնահատկությունները: Ի վերջո ապագայի կերտողը հենց մեր երեխաներն են , այս աճող սերունդը: Պարտադիր է, որ նրանք առողջ դատողությամբ ու մտածելակերպով մեծանան: