Рубрика: ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում: Բորիս Բիմ-Բադ

Այս հոդվածում մեծ գիտնականը մանկավարժության, դպրոցի մասին շատ կարևոր թեմաներ է արծարծել: Այստեղ ասվում է, որ մանկավարժն է տերը աճող երեխայի ճակատագրի: ՈՒ այո՛, դա այդպես է , մի չնչին սխալից, անփույթ վարմունքից կարող ես պատճառ դառնալ երեխայի հոգեկան ներաշխարհի խաթարմանն ու սխալ քայլերի դրդմանը:Անասելի մեծ ու որոշիչ է մանկավարժի դերը երեխայի կյանքում: Դե իսկ հեղինակի ասած դասագրքերում հանդիպող <<վերին ատյանի ճշմարտության >> փաստն անհերքելի է: Ոչինչ մատչելի չի դպրոցականի համար, տրված են զուտ գիտական չոր սահմանումներ, որոնք երեխան պարզապես անգիր է անում ու հետո անգամ չի էլ հիշում: Ոչինչ արված չի մատչելի ուսուցման համար, որ երեխան սովորի ու ըմբռնի սիրով:ՈՒ դրանից է, որ երեխան դպրոցից դուրս է գալիս հոգնած ու սպառված: Այս ամենից հետո երեխան չի ուզում էլ դպրոց վերադառնալ:

Оставьте комментарий