Рубрика: Սեմինարներ

Շունը մարդու բարեկամն է

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ագարակում տեղի ունեցավ սեմինար-պարապմունք շների մասին, որը վարում էր կենսաբան Կարո Մանդալյանը։

Նա պատմեց,որ շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացրել է դեռևս քարե դարում: Ընտելացման և բուծման ընթացքում ստեղծվել է շների ավելի քան 400 ցեղ, որոնք միմյանցից տարբերվում են մարմնի չափերով ու կառուցվածքով, մազածածկով, գույնով ու վարքագծով: Տեղեկացանք, որ բոլոր շները սերում են մեկ նախնուց՝ գայլից: Այժմ ընտանի շներն ապրում են ամենուրեք, որտեղ  մարդիկ կան:

 Խոսեցինք շների վարակիչ հիվանդությունների մասին, որոնք են կատաղությունը, քոսը, խուզող որքինը: Շները հիվանդանում են նաև ճիճվային հիվանդություններով, որոնք կարող են փոխանցվել մարդուն: ՈՒստի, խորհուրդ է տրվում շան հետ խաղալիս և նրանց խնամելիս պահպանել հիգիենայի կանոնները: Ծանոթացանք նաև ագարակի շներին, իմացանք նրանց պատմությունը: Հետաքրքիր ու բովանդակալից սեմինարի հիմքում այն գաղափարն էր, որ շունը մարդու անդավաճան ընկերն ու բարեկամն է: Սեմինարը շարունակական է, բայց այսօրվա մասին տեղեկացեք ֆիլմից.