Рубрика: ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆԱԽԱԳԾԵՐ

Այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Դեկտեմբերի 10-ին 2.4 դասարանը Բախշյան այգուց ճանապարհ ընկավ դեպի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Ողջ ճանապարհին սովորողները կատարեցին կոմիտասյան երգերը: Հասնելուն պես ծանոթացան Կոմիտասի կյանքի հետաքրքիր մանրամասներին, տեսան անձնական օգտագործման իրերից: Վերջում ծանոթացան նաև Մարտիրոս Սարյանի գործունեությանը, տեսան նրա գործերից: Փորձեցին նաև նկարել Սարյանի նկարներից: Այս ամենի մասին կպատմի ֆիլմը.