Рубрика: ՆԱԽԱԳԾԵՐ, ԱԶԳԱՅԻՆ ԾԵՍԵՐ

Ամանորյա տոնակատարություն «Գեղարվեստը կրթահամալիրում»

Happy New Year! — Join UP!

Կազմակերպում

Թագավարակով պայմանավորված 1-5-րդ դասարանները փոքր խմբերով դպրոցի տարբեր հատվածներում ներկայանում են իրենց երաժշտական համարներով և ցուցահանդես-վաճառքի աշխատանքներով։ 

Շնորհավոր Նոր տարի | Qahana.am

Օր՝ դեկտեմբերի 22

11։00-12։00 Առաջին հարկի սրահ

 Ավետիս

Առաջին ձյունը

Փաթ, փաթ, փաթիլներ

Ձմեռ

Զար զընգը

Բասեն բարի

Little Snowflake 

միասնակն պար

Ցուցահանդես վաճառք

20 մթնոլորտային լուսանկարներ` լցված Նոր տարվա ակնկալիքներով (լուսանկարներ)

Ա. Խնկոյան 

Ձմեռ

Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։

Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։

Նոր տարի — Մանգասարյան Ալեն

Ձմեռ պապի
Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։

Հ.Թումանյան

Առաջին ձյունը

– Վա՜յ, մայրիկ ջան, տե՛ս՝
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալիս…
Այսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
– Չէ, ի՛մ անուշիկ,
Թիթեռներ չեն էդ,
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էդ ձյունն է գալիս,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Մանկական երգ- Ձյուն է իջնում

Միասնական պար՝

Թամզարա

Բուլուլ

Ցուցահանդես վաճառքին ներկայացվելու է սովորողների արած անհատական աշխատանքները: Ողջ գումարը փոխանցվելու է հիմնադրամին: