Рубрика: ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատմության թանգարանում

Որպես Ազգագրական փառատոնի եզրափակում Արևմտյան դպրոցի 2.2 դասարանի սովորողները եղան Հայաստանի պատմության թանգարանում: Այնտեղ նրանք տեսան իրենց անծանոթ, բայց շատ հետաքրքիր հին հայկական, ազգային կենցաղային տարբեր իրեր: Ծանոթացան հայկական ժողովրդակն հնագույն արհեստներին, տեսան այդ արհեստների հնագույն ու եզակի նմուշներ:Իմացան խեցեգործության ու զարդագործության մեջ օգտագործված տարբեր նախշերի իմաստն ու նշանակությունը:

Զբոսավարը մանրամասն ներկայացրեց խեցեգործության մեծ դերն ու նշանակաությունը հայ ժողովրդի կենցաղում, որին էլ հաջորդեց վարպետության դասի իրականացում՝ «Կավե ձեռքեր» խորագրով: Անպատմելի ոգևորությամբ էին կավով աշխատում սովորողները, ամեն մեկը փորձում էր իր աշխատանքում օգտագործել իր տեսած ու սովորած հնագույն նախշերը, որոնց նշանակությունն իրենք արդեն գիտեին.

Оставьте комментарий