Рубрика: Մարզական, ՆԱԽԱԳԾԵՐ

Հոկտեմբեր ամսվա մարմնակրթության աշխատանքային նախագիծ

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի բակ, նորաբաց մարզասրահ, Բախշյան այգի

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ իրականացնել մարմնակրթության, և վազքի պարապմունքներ

Ընթացքը՝ վազք, մարմնամարզություն, էստաֆետային և բակային խաղեր՝ ցատկապարաններ, ֆուտբոլ, ,բադերն ու որսորդ։

Մարմնամարզարզական վարժություններ՝

1.Շարային վարժություններ՝Շարում տողանով տալ հրահանգներ «Շարվել, հավսա ր, զգա՛ստ, քայլով մա՛րշ, կանգ առ», քայլք «Անկյունագծով, հակընթաց, օձաձև» , հաշվել՝ «Կարգով, առաջին-երկրորդ, մեկից մինչև վերջ»:

2.Ընդհանուր զարգացնող վարժություններ՝ Հիմնական կանգ, կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ: Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ / , ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/, մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/: Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով Վարժություններ գնդակով՝ կանգնել ոտքերը զատած, գնդակը վեր, թեքում առաջ գնդակը հասցնելով հատակին, ուղղվել, կատարել 4-6 անգամ: Վարժությունը ուղեկցվում է դասավանդողի հաշվարկով: Կանգ գնդակը ցած, կքանիստ գնդակը վեր: Գնդակով թեքումներ առաջ ,ետ, կողմ:

2.Հավասարակշռության վարժություններ՝ քայլք մեծ քայլերով, ոտնաթաթերի վրա,դարձումներ 90-180 աստիճան, դարձումներ թռիչքով, , կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով:

Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.

Արդյունքը՝ ֆոտոպատման, տեսանյութի տեսքով հրապարակել բլոգում:

Рубрика: ՆԱԽԱԳԾԵՐ, Պարտիզպուրակային

Պարտիզպուրակային տեխնոլոգիա, բույսերի և կենդանիների խնամք

Բույսերի խնամք ընտրությամբ գործունեությունը կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարաններում

Բույսերի և կենդանիների խնամք ընտրության գործունեության նպատակն է սովորողին փոխանցել տանը,  բակում և ընդհանրապես շրջակա միջավայրում բույսերին և կենդանիներին խնամելու, պահելու և աճեցնելու կարողություններ, հմտություններ: Բույսերի խնամք ընտրությամբ գործունեությունը հնարավորություն է տալիս սովորողներին ավելի մոտ գտնվել բույսին, սիրել ու խնամել և վերջապես ընտելացնել դրանց, իսկ ինչպես կասեր Անտուան դը Սենտ-Էքզյուպերին- <<Հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես>>:

Բույսերի և կենդանիների խնամքի ուսումնական միջավայր է-

կրթահամալիրի Ագարակը

ջերմոց-լաբորատորիաները

դպրոցի արտաքին և ներքին բակերը, ինչպես նաև հարակից այգիները

Ընտրությամբ գործունեության բույսերի և կենդանիների խնամք ընտրած սովորողները դառնում են իրենց տարածքի պարտիզպանները, նրանք դառնում են ավելի ուշադիր իրենց շրջապատող աշխարհի նկատմամբ և սովորում են առաջնորդվել հետևյալ գաղափարով՝

-Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը:

Մեր կարգախոսն է՝ մաքուր, խնամված, առողջ և բարեկարգ պահել մեր շրջակա աշխարհը:

Բույսերի խնամք ընտրությամբ գործունեության ժամանակ սովորողները աշխատում են հետևյալ նախագծերով.

Իմ բույսը, իմ կենդանին

Դեղաբույսերը մեր կյանքում

Սերմնահավաք

Սերմնացան

Կանաչ պատ

Պարտիզապուրակային աշխատանքներ

Գետը քաղաքում

Բարձունքի հաղթահարում

Ծառա և ծաղկատունկ

Սածիլների ստացում և տեղափոխում

Ձոն ստուգատես

Ուսումնական ջերմոց

Դդմացան և այլն

Արդյունքում բույսերի և կենդանիների խնամք ընտրությամբ գործունեության ժամանակ սովորողները ձեռք են բերում կարողություններ ու հմտություններ, որոնք կիրառում են իրենց առօրյա կյանքում: Կատարած աշխատանքները հրապարակվում են սովորողների բլոգներում: