Рубрика: ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆԱԽԱԳԾԵՐ

Բարձունքի հաղթահարում

Օրը՝ Սեպտեմբերի 20

Ժամը՝ 9:30-16:00
Վայրը՝ Օշական, Դիդի կոնդի բլուր
Երթուղին`
Մալաթիա-Սեբաստիա-Աջափնյակ- Քասախ- Պռոշյան-Աշտարակ- Օշական

Նախագծի մասնակիցները՝ Արևմտյան  դպրոցի երկրորդ դասարանի սովորողներ

Ճամփորդության պատասխանատուներ՝ Լուսինե Պետրոսյան, Աննա Վարոսյան
Վարորդ` Գեղամ

Նպատակը՝  Հայրենաճանաչություն, բարձունքի հաղթահարում: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Խնդիրները՝
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում:

  • ճանաչել, սիրել և մաքուր պահել հայրենիքը
  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոնները
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկոլոգիական աշխատանք իրականացնելը
  • բնության տեսարանների, շինությունների, մարդկանց լուսանկարելը
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը

Ճամփորդության ընթացք՝

Բախշյանի գայուց  շարժվելու ենք 9:30- ին։

1-ին կանգառ՝ Հայոց այբուբենի հուշակոթող

2-րդ կանգառ՝  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ։
Եկեղեցում երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով, փորձում գտնել մեր անվան առաջին տառը:
3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի հաղթահարում։
Քայլում ենք դեպի բարձունք՝ գագաթի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի,  դիտում ենք բարձունքից երևացող տեսարանը, անվանում և հաշվում  երևացող սարերը, կիրճը, գետը, գյուղը:

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ
  • արևապաշտպան գլխարկ, ակնոց
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, հեռախոս
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ, թաց ու չոր անձեռոցիկ
  • անհատական բուժարկղիկ
  • Բրդուճներ, մրգեր, ջուր

16:00`վերադարձ Երևան

Рубрика: ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

Աշխատակարգ 19.09-23.09

Երկուշաբթի 19.09

13:35-13:50- ընդունում, հանգիստ

14:00-14:20-Ճաշ

14:35-15:10- Միջավայրի խնամք. Լողափի խճաքարերի ուղղում

15:-15:50- Զբոսանք ագարակում

16:00-16:20-իրերի հավաքում, դասարանի խնամք

16:30-16:50- տուն ճանապարհում

Երեքշաբթի-20 .09

Բարձունքի հաղթահարում

Չորեքշաբթի-21.09

Անկախության օր

Հինգշաբթի-22.09

13:35 -14.00 Հանգիստ.ընդմիջում

14.00-14.30-Ճաշ

14.30-15.00- Լող

15.00-15.30-Բակային աշխատանքներ, միջավայրի խնամք

15.30-16.00-Ռադիոնյութի պատրաստում

16.00-16.30-իրերի հավաքում, դասարանի խնամք

16։30-17։00 Տուն ճանապարհում

ՈՒրբաթ-23.09

13:35 -14.00 Հանգիստ, ընդմիջում

14.00-14.30-Ճաշ

14.30-15.30-Բակային խաղեր

15.30- 16.00- Լող

16.00-16.30-իրերի հավաքում, դասարանի խնամք

16։30-17։00 Տուն ճանապարհում