Рубрика: Տեղեկություններ, Գրադարան, Թումանյանական օրեր

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյան, քառյակներ — Վովա Չոբանյանի բլոգ

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 191869ԴսեղԲորչալուի գավառԹիֆլիսի նահանգՌուսական կայսրություն — մարտի 231923ՄոսկվաԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներպատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[5], կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ[6]։

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում[5]։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում[7]։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ ԴեմիրճյանըԼևոն ՇանթըՂազարոս ԱղայանըԱվետիք ԻսահակյանըՆիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թվականը[5]։

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (19141918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (19191920) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (19211922

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները՝ հիմնված Թումանյանի ստեղծագործությունների վրա։

Բանաստեղծի հայրը՝ Հովհաննես աղայի ավագ որդին՝ Ասլան (հետագայում՝ Տեր-Թադևոս) Թումանյանցը (1839-1898), Սանահինի վանքում երկու տարի դպրի պաշտոն զբաղեցնելուց հետո՝ 1874 թվականին՝ 35 տարեկանում, հակառակ իր կամքին ձեռնադրվում է քահանա։ Ծիծաղելով հաճախ է կրկնել «Մարդ չդառա, տերտեր դառա» ասացվածքը։ Քահանա դառնալ էր ստիպել հայրը, որն այն ժամանակ շատ էր ցանկացել, որ որդիներից մեկը տերտեր դառնա։ Բանաստեղծը և եղբայրը՝ Ռոստոմը, ծնվել են, երբ նրանց հայրը դեռ աշխարհական է եղել։ Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել:Տեր-Թադևոսը եղել է Դսեղի կրթական-լուսավորական գործերի նածաձեռնողն ու մասնակիցը։ Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգաբարձուների թվում[25]։ 1880-ական թվականների սկզբներին աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին։ 1884 թվականի փետրվարի 16-ին Դսեղի թատերասերները Վարդանանց տոնի առթիվ, հօգուտ տեղի ծխական ուսումնարանի, որի հոգաբարձուներից մեկն էր Տեր-Թադևոսը, աշակերտների մասնակցությամբ ներկայացնում են Էմին Տեր-Գրիգորյանի «Խեչոյի թուզը» և Միքայել Տեր-Գրիգորյանի «Պեպոյի տկճուրը» վոդևիլները[26]։

Թումանյանի առաջին մեծ վիշտը հոր մահն է եղել։ Հոր մահից հետո նա երկար ժամանակ հիվանդացել է։ 1898 թվականի հունվարին աքսորավայր մեկնելիս այցելելով Թումանյանին՝ Իսահակյանը նրան գտնում է համակված հոր մահվան վիշտով․ բանաստեղծը նոր էր վերադարձել Դսեղից՝ հոր հուղարկավորությունից[27]։ Հոր մահվան վշտի ծանր տպավորության անդրադարձումներն են «Այն օրից, ինչ որ նրան թաղեցին․․․» (1898) և «Խորհրդավոր մեռելը» (1900) բանաստեղծությունները։ Թումանյանն իր մի քանի ստեղծագործություններում մարմնավորել է հոր կերպարը։ Մասնավորապես, «Ալեք» և «Անուշ» պոեմներում քահանաների կերպարները ստեղծելիս բանաստեղծը նկատի է ունեցել հորը։

Թումանյանի մայրը՝ Սոնան (1842-1936), ծագել է Դսեղի Քոչարյանների տոհմից։ Հայրը և պապը տոհմական հովիվներ են եղել և իրենց ամբողջ կյանքն անցկացրել սարերում[24]։ Ի հակադրություն հորը՝ մայրը գործնական ու հաշվետես է եղել։ Հայրը գոհ ու հպարտ է զգացել, որ ուներ բանաստեղծ որդի, իսկ մայրը դժգոհ է եղել որդու զբաղմունքից, որը նրա համար չէր ապահովում բարեկեցիկ կյանք։ Թումանյանի մայրը, լինելով եռանդուն, ավյունով ու կյանքով լի գեղջկուհի, ամբողջ տնտեսությունը վարել է գրեթե մենակ։

Տիգրան Տեր-Դավթյանի դպրոցում ուսանելու տարիներին և Տեր-Դավթյանի ընտանիքի հետ մտերմանալիս Թումանյանը սիրահարվում է տեսչի աղջիկներից մեկին՝ Վերգինեին և գրում է «Հոգուս հատոր» բանաստեղծությունը։ Տիգրան Տեր-Դավթյանը սակայն, իմանալով այս սիրո մասին, աշակերտի վրա լրտեսներ է նշանակում, որոնք Թումանյանին գտնում են դպրոցի բակի լորիների տակ՝ «Հոգուս հատորը» գրելիս։ Թումանյանին փրկում է տեսչի դուստրը՝ Վերգինեն, որին էլ նա հասցեավորել էր «Հոգուս հատորը»։ Հետագայում այս միջադեպը և առաջին սերը դարձել են Թումանյանի ամենաթանկ հիշողություններից մեկը[44]։

1890-ական թվականների սկզբներին Թումանյանն իր բանաստեղծություններով սկսում է զարդարել օրիորդների ալբոմները։ Աղջիկներից շատերը, մեծ մասամբ Թիֆլիսի իգական գիմնազիայի աշակերտուհիներ էին, ըստ Գ․ Ասատուրի՝ «բան չէին հասկանում նրա ոտանավորներից, բայց սիրում էին ունենալ նրան իրանց շրջանում, որովհետև նա բանաստեղծ էր․․․»։ Հանպատրաստից գրված այս բանաստեղծություններից մի քանիսը նույն տարիներին ձայնագրվել են որպես երգեր և լայն տարածում գտել, ինչպես՝ «Ների՛ր, ով կույս․․․», «Իմ սերը», «Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի․․․» և այլն։ Անուշավան Աբովյանին 1892 թվականի հունիսի 24-ին գրված նամակում բանաստեղծն ասում է, թե աղջիկների մեջ իր գրած սիրային ոտանավորները տարածվել են «խոլերայի հաջողությամբ»[45]։

1890-ական թվականներին Թումանյանը ծանոթացել է Մարիա Մարկովնայի (Մարիամ Թումանյան) հետ։ Այս շրջանը Թումանյանի համար ծանր շրջան էր, որում իր մեծ օգնությունն է ցուցաբերել Մարկովնան։ Նա 1901 թվականին նյութապես աջակցել է Թումանյանին, որ բուժվի Ուրավելում և ապա կատարի Ախալքալաք-Ալեքսանդրապոլ-Անի ուղևորությունը, որի արդյունքը եղան «Փարվանա» բալլադն ու «Թմկաբերդի առումը» պոեմը։ Մարիա Մարկովնան իր կապերն է օգտագործել նաև Թումանյանի բանտարկության ժամանակ (1908-1909)՝ թեթևացնելով բանաստեղծի վիճակը բանտում։ Թումանյանը իր նամակներից մեկում անուղղակի ակնարկել է իր սերը Մարիամ Թումանյանի նկատմամբ և իր զգացմունքները խոստովանել է միայն 1908 թվականի գարնանը։ Չնայած Մարիամ Թումանյանը գրում է, թե անակնկալ է եղել խոստովանությունը, բայց նրա հուշերի ու նամակների շատ էջեր վկայում են փոխադարձ զգացմունքների առկայության մասին[46]։

1887 թվականի սեպտեմբերին Թումանյանը սիրահարվում է Թիֆլիսի Քամոյան եկեղեցու քահանա և կոնսիստորիայի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանի որդեգրուհի Մարիամ (Օլգա) Մաճկալյանին, որին նա, ամենայն հավանականությամբ, տեսել էր Տեր-Հովհաննեսի բնակարանում կամ Խարխուփի թաղում, ուր գտնվում էր Մարիամ Մաճկալյանի տատի տունը։ Քահանա Տեր-Հովհաննեսի տանը պաշտոնական այցելություններից մեկի ժամանակ Թումանյանը ծանոթանում է ապագա կնոջ հետ։

Օլգա Մաճկալյանի հետ ամուսնանալու մտադրությունը հավանություն է գտնում աղջկա խորթ հոր՝ Տեր-Հովհաննես մոտ մեկ պայմանով, որ Թումանյանը քահանա դառնար, ինչին էլ Թումանյանը համաձայնում է[Ն 10]։

Հովհաննես Թումանյանի և Օլգա Մաճկալյանի նշանադրության արարողությունը տեղի է ունեցել 1888 թվականի մարտի 24-ին (ըստ պայմանագրի՝ մարտի 25-ին), իսկ ամուսնությունը՝ նույն թվականի դեկտեմբերի 1-ին։

1888 թվականին՝ տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ[47]։ Նրանք ունեցել են 10 երեխա՝