Նպատակ
Ազգային ծիսական ավանդույթների փոխանցում:
Խնդիր
- ազգային ծիսական երգերի, խաղերգերի ընտրություն,
- ծիսական խաղերի ուսուցում,
- ազգային պարային երաժշտության ուղեկցությամբ կատակ խաղ-պարերի կատարում,
- Բարեկենդանի համար դիմակների պատրաստում:
Մասնակիցներ
Կրտսեր դպրոցի 1-ին և 2-րդ դասարանի սովորողներ
Աշխատանքի ժամանակացույց
Փետրվար ամիս
Ընթացք
Ուսումնասիրել Բարեկենդանի ծեսը, Բարեկենդանի նյութերը (օրինակ՝ Բարեկենդանի Մենծ — Պապուկը ), որոնց հիման վրա առանձնացնել այն ծիսական գործողությունները, թատերական ներկայացումները, ծիսական կերպարները, պարագաները, խաղերը, երգերը, պարերգերը, պարերը, ծիսական կերակուրները, որոնք իրագործվելու, պատրաստվելու, կատարվելու են: Ընտրել և ուսուցանել Բարեկենդանի ծիսական երգեր: Բարեկենդանի ներկայացման համար ընտրել համապատասխան ազգային, ծիսական երգեր, պարեղանակներ, պարերգեր, խաղերգեր՝ կատարելով երաժշտական ձևավորում: Կատարել կատակ — պարեր, պարերգեր, ինչպես նաև հայտնի պարեր, որոնք կարող են ենթարկվել փոփոխության՝ ուղեկցվելով հետաքրքիր կատակային բնույթի շարժումներով, բացականչություններով, բեմականացված էլեմենտներով, թաշկինակների թափահարումով, ձեռագործ ծիսական տիկնիկներ խաղացնելով: Ծեսի համար պատրաստել համապատասխան դիմակներ։
Արդյունքում սաները
- կիմանան՝ որն է ազգային ծեսը,
- կկարողանան կատարել ծիսական երգեր, պարեր, խաղերգեր, պարերգեր
- պատրաստել ծիսական պարագաներ
- կլինեն ազգային մշակույթը կրող, փոխանցող: