Рубрика: Մուտքի ճամբար

Մասնակցություն «Մուտք կրթահամալիր» ճամբարին

Մուտքի ճամբարի երկրորդ օրն ինձ համար անչափ հետաքրքիր ու բազմաբովանդակ էր։ Օրն սկսեցինք ազգային ծիսական երգերի ուսուցմամբ։Տիկին Մարինեն մեզ սովորեցրեց նաեւ զատկական ձվախաղերը , որոնք անցնում էին ազգային երգ ու պարով , խաղ ու տաղով։Խաղերն անցնում էին երեք փուլով՝ պտտոցի, կոտրոցի եւ գլորոցի։Հետո հանդիպում ունեցանք կրթահամալիրի վաստակավոր մանկավարժներից մեկի՝ բանասեր Մարիետ Սիմոնյանի հետ։Զրուցեցինք , մեր մասին պատմեցինք , քննարկեցինք կրթահամալիրի հետ կապված տարբեր թեմաներ։Տիկին Մարիետը պատմեց իր աշխատանքային տարիներից , կիսվեց իր փորձով , հաճելի ու օգտակար խորհուրդներ տվեց մեզ։Հատուկ էր նաեւ հանդիպման վայրը՝ կրթահամալիրի վերնատունը , որտեղ միահյուսված էին արվեստը, արհեստն ու գրականությունը։ Եղանք նաեւ գինու արհեստանոցում։Գինեգործ Արտակը մեզ պատմեց ամեն ինչ գինեգործության մասին։Իմացանք խաղողի տեսակները, ծանոթացանք գինու պատրաստման փուլերին ու շշալցմանը։Վերջում սեղանի թենիսով զբաղվեցինք,լիցքաթափվեցինք ու երջանիկ ժպիտով դուրս եկանք կրթօջախից։

Оставьте комментарий