Рубрика: Վերապատրաստում

Ամենաազգային մեդիաուրբաթը կամ վերապատրաստման վերջին օր

Սեբաստացի կրթահամալիրում առաջին անգամ ներկա գտնվեցի մեդիաուրբաթի։Դա ոչ հանդես էր, ոչ էլ մեկ այլ ցուցադրական ելույթ։Ազգային երգ ու պարից , խաղիկ-տաղիկներից հյուսված քեֆ-ուրախություն էր , որին ոչ թե հանդիսատես ես այլ անմիջական մասնակից։Ամեն ինչ այստեղ հայկական էր , ծիսական։Ներկա եղանք Տորք Անգեղի եւ Հայկանուշի ամենաիսկական հայկական հարսանիքին։ Մթնոլորտն այնքան ջերմ էր ու ազգային , որ ինքդ էլ էիր ուզում երգել , պարել , ուրախանալ։Կարեւոր է այն , որ երեխաները կրտսեր տարիքից մոտ են կանգնած իրենց ակունքներին , ճանաչում ու սիրում են ազգայինը։