Рубрика: ՆԱԽԱԳԾԵՐ, ԱԶԳԱՅԻՆ ԾԵՍԵՐ

 Ազգային խաղեր. Ազգագրական փառատոն 2022

Մանկության տարիներին մադու անձի ձևավորումը մեծապես կապված է խաղային գործունեության հետ, որովհետև երեխան խաղալու միջոցով ճանչում է արտաքին աշխարհը ։ Մանկական խաղերի շնորհիվ երեխայի մոտ ձևավորվում է մրցակցային ոգի, շփման կարողություն: Եկարացված օրվա ընթացքում շատ ժամանակ ենք հատկացնում խաղերին: Երեխաները սովորել են մի շարք ազգային խաղեր ու սիրով խաղում են դրանք: Խաղերն են երեխաների մանկությանը գույն ու բույր հաղորդում: Ազգային խաղերից այս անգամ խաղացել ենք « Կոճակ», «Կարմիր կոճակ», «Աղջիկ փախցնոցի», «Մուկն ու կատուն», «Այգեպան»: Մեծ դեր ունեն ազգային խաղերը յուրաքանչյուր հայ երեխայի կյանքում, նրանց միջոցով են նաև փոքրիկները ճանաչում ու սիրում ազգայինը, դառնում են ազգայինի կրողն ու փոխանցողը: Դիտենք ազգային խաղերը երեխաների կատարմամբ.

Оставьте комментарий